Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Նախարարները գալիս-գնում են, ծրագրերն էլ` մնում թղթի վրա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր ճշգրիտ մեքենաշինության շուրջ 15 ձեռնարկությունների ղեկավարներին ներկայացրեց «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որն, ի դեպ, նախարարության պատվերով, մշակել է EV խորհրդատվական ընկերությունը:

Նախարար Տիգրան Դավթյանի մասնակցությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ «Արմենմոթոր» ընկերության նախագահ, Հանրային խորհրդի արդյունաբերության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Կառլոս Պետրոսյանը հիշեցրեց դեռ Ներսես Երիցյանի պաշտոնավարման շրջանում մշակված Արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որը նա որակեց «քննադատելի և շատ ընդհանրական», և որի համար ներկայացված առաջարկությունները մինչ օրս արձագանքի չեն արժանացել:

Անդրադառնալով ներկայացված ռազմավարությանը՝ Կ. Պետրոսյանը նշեց. «Նման ծրագրեր շատ են եղել: Նախարարները եկել-գնացել են, նախարարները ծրագրերը բերել են ու չեն աշխատեցրել: Ծրագրերը պետք չի, որ գան ու գնան, պետք է կոնկրետ պրակտիկ աշխատանք: Արտադրության կազմակերպման համար առաջին խնդիրը մարքեթինգն է: Չունենք այնպիսի օղակներ, որոնք արդյունաբերողներին ստիպեն դիվերսիֆիկացնել արտադրությունը»:

Տ. Դավթյանի դիտարկմանը, որ եթե ձեռնարկությունները ցանկանան, նախատեսվում է ստեղծել խորհրդային տարիներին գործող արտահանման և ներմուծման հարցերով զբաղվող ընկերություններ, չնայած որ սննդարդյունաբերության ոլորտում ստեղծված նման կազմակերպությունն այնքան էլ հաջողություն չի ունեցել:

Կ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ արտահանմանն աջակցելու առաքելություն ունեցող Զարգացման հայկական գործակալությունը և առևտրային ներկայացուցիչները բացարձակորեն աշխատանք չեն կատարում՝ կան, բայց չկան:

«Առաջին հերթին աջակցությունը պետք է մարքեթինգի բնագավառում լինի: Բոլոր ձեռնարկությունների ղեկավարները պատարաստ են զիջումներ անել, զոհեր տալ՝ հանուն նրա, որ շուկա նվաճվի: Իսկ շուկա այսօր մեզ շատ է պետք, որովհետև պարտքերի մեջ խրված ենք, պետք է վալյուտա բերենք: Շատ քիչ է այս ծրագրերով ղեկավարվելը: Այս ծրագրերը պետք է ղեկավարեն մեր երկրի առաջին դեմքերը, որովհետև, եթե մեր նախարարի խոսքը պետք է չընդունվի որևէ նախարության կողմից, դա շատ ցավալի երևույթ է և խոչընդոտ՝ մեր ընդհանուր հաջողությունների համար: Նախարար Դավթյանը պետք է քարտ-բլանշ ունենա այս խնդիրները իրականացնելու համար: Այդ բոլոր բլոկերը շատ լավ կաշխատեն միայն մի պայմանում՝ եթե կառավարչի ձեռքին ուժ լինի: Եթե Ձեր բիլակին համպատասխան ուժ չհաղորդվի, այս ծրագիրը մնալու է թղթի վրա»,- ասաց Կ. Պետրոսյանը:

Այս ռազմավարությամբ նախատեսվում է ձևավորել հատուկ խորհուրդ, որն անմիջականորեն կզբաղվի խնդիրների լուծմամբ: Կ. Պետրոսյանը շեշտեց, որ այդ խորհուրդը պետք է միջամտելու իրավունք ունենա պրակտիկ կյանքին, տնտեսական գործունեության, հարաբերությունների կարգավորման վրա, որպեսզի «վերջապես վերջ տրվի արդյունաբերական ձեռնարկությունը կազինոյին համահավասար համարելուն»:

«Չի կարելի արդյունաբերական ձեռնարկության գործունեությունը կաթվածի ենթարկել նրա պարտքերի պատճառով, այն էլ՝ 1-2 ամսվա ընթացքում գոյացած»,- վրդովված հայտարարեց Կ. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ձեռնարկության պարտքը 500 հզ. դրամը գերանցելու դեպքում արգելանք է դրվում բանկային հաշվի վրա, ինչի հետևանքով արտասահմանյան ներդրողը կամ պատվիրատուն հրաժարվում է համագործակցելուց: Եվ պարտքեր չկուտակելու համար ձեռնարկությունները երբեմն ստիպված են լինում արտադրական հզորություններ վաճառել: «Մեր հեղինակությունը Ձեր ձեռքում պետք է լինի, Ձեր ձեռքն էլ՝ ամուր»,- ասաց Կ. Պետրոսյանը`դիմելով նախարարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում