Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Կապառոսի անկեղծ խոստովանությունը․ Ինչպես հաղթել Շոտլանդիային․․․

«Մենք կախարդական փայտիկ չունենք, որ ստանանք ցանկալի արդյունքը։ Գիտակցում ենք, որ Շոտլանդիան հզոր մրցակից է, ֆիզիկապես շատ լավ պատրաստված։ Սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք համապատասխան արդյունքի՝ կիրառելով մեր գիտելիքները, հոգին ու սիրտը ու կաշխատենք ուրախություն պարգևել մեր մարզասերներին։ Պետք է շատ մեծ ցանկություն ունենալ հաղթելու։ Իռլանդիայի դեմ խաղում շատ բաներ լավ արվեց։ Ֆուտբոլում երկու կոնցեպտ կա՝ պաշտպանական և հարձակման։ Ամեն թիմ օգտագործում է իր զենքը։ Իսկ վերջնական արդյունքից հետո այլևս իմաստ չունի խոսել որևէ բանի մասին։ Նա ով հաղթում է, միշտ լավագույնն է։Համաձայն եմ, որ, երբ հավաքականը խաղում է, խաղում են բոլորը՝ ոչ միայն ֆուտբոլիստները․ մարզիչները, ֆեդերացիան, մարզասերները և դուք՝ լրագրողներդ։ Այդ ամենի գումարը կայանում է նրանում, որ բոլորս ցանկանում ենք մեր թիմի հաղթանակը, որովհետև սա մեր երկրի ու հայկական ֆուտբոլի հեղինակության հարցն է»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի B դիվիզիոնի 3-րդ տուրում այսօր ժամը 20-ին մեր հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է Շոտլանդիայի հետ։ «Ֆուտբոլում չկան զարմանալի բաներ։ Շատ ուժեղ թիմեր են այս խմբում։ Ցանկացած թիմ կարող է ցանկացածին հաղթել։

Այնպես որ կարևոր է նաև մարզադաշտը․ ով խաղում է սեփական դաշտում, առավելություն ունի»,- հավելեց իսպանացի մասնագետը։ Յուրաքանչյուր խաղից առաջ իսպանացի մասնագետը դրական լիցքեր հաղորդելով ֆուտբոլիստներին և երկրպագուներին մղում է պայքարի։ Այո, մենք չունենք կախադրական փայտիկ, չենք ունեցել, չենք էլ ունենալու։ Յուրաքանչյուր հաղթանակից հետո սակայն մենք կտրվում ենք իրականությունից։ Կրտվում ենք կարծելով որ ի զորու ենք հաղթել ամեն խաղում, ցանկացած մրցակցի։ Ձախողումներից հետո սակայն որոշակի ընկճախտ ապրելով խոսում ենք ֆուտբոլ չունենալու մասին։ Իրականում մենք ֆուտբոլ ունենք։ Միևնույն ժամանակ ունենք բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս, որի մասին ըստ էության խոստավանում է Կապառոսը։ «Շնորհիվ մենթալիտետի և ֆուտբոլիստների համապատասխան տրամադրվածության` մեզ հաջողվում է իսկական ընտանիքի պես լինել։ Ես ասում էի մեր մարզիչներին, որ աշխարհի այլ հավաքականների նկատմամբ մենք ունենք առավելություն՝ հայրենասիրության զգացումը։ Բոլոր հավաքականները չեն, որ ունեն այդ զգացումը։ Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը»,- իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում ասել էր Կապառոսը։ Վերջինս ֆուտբոլիստներին և երկրպագուներին ոգևորելուց զատ ըստ էության շեշտում է, որ առավելությունը թերևս մենթալիտետն ու տրամադրվածությունն է և որ կախարդական փայտիկ գոյություն չունի։ Կապառոսի հետ չհամաձայնվելու որևէ արգումենտ ցավոք չունենք։

Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Երևանում ցուցադրելով փայլուն խաղ հաղթեց Իռլանդիային։ Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ Հայաստանի հավաքականն ուժեղ է Իռլանդիայից։ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում Մոլդովայի չեմպիոն «Շերիֆը» Մադրիդում հաղթեց «Ռեալին»: Կարո՞ղ ենք ասել, որ «Շերիֆը»՝ «Ռեալից» ուժեղ է։ Բնավ ոչ։ Մոլդովական ակումբը իսպանական գրանդին հաղթեց տրամադրվածության և նվիրվածության շնորհիվ, որի մասին խոսում է Կապառոսը։ Ու քանի դեռ մենք չունենք կարդեր, կադրեր ունենալու նախադրյալներ հույսներս պետք է դնենք տրամադրվածության և նվիրվածության վրա։

Լիահույս ենք, որ մեր ֆուտբոլիւստներն այսօր նվիրվածության հայրենասիրության շնորհիվ կհաղթեն Շոտլանդիային, որը կարգով մի ավելի բարձր է։ Մենք հավատում ենք մեր ֆուտբոլիստներին, քանի որ նրանք ամենալավն են։ Հավատում ենք, որ մեր ֆուտբոլիստները վաստակելով 3 միավոր մինչև սեպտեմբեր մեզ կստիպեն կտրվել իրականությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում