Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը, ով կոչ էր անում ռազմական ճանապարհով հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ, հանկարծ փոխել է դիրքորոշումը և հայտարարել, որ անհրաժեշտ է բանակցել Մոսկվայի հետ։ Նա նաև համաձայնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն պնդմանը, որ Ռուսաստանին «չի կարելի նվաստացնել»։
«Սրա մասին միայն Էմանուել Մակրոնը չէ, որ խոսում է. Այս արտահայտությունը մարմնավորում է իրականությունը. Ռուսաստանը կշարունակի գոյություն ունենալ խաղաղ բանակցություններից հետո, և անհրաժեշտ կլինի հստակ սահմանել, թե ինչպես ենք մենք մտադիր գոյակցել նրա հետ։ Այս համակեցությունը շատ դժվար է լինելու Ուկրաինայում Ռուսաստանի արածից հետո։ Այս ներխուժումը, ագրեսիան, Ուկրաինայի կործանումը մենք տեսնում ենք: Բայց մենք դեռ պետք է փորձենք այս մայրցամաքում գոյակցել ռուսների հետ»,- ասել է Բորելը:











































