Saturday, 18 07 2026
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է

Ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը այս տարվա 4 ամիսների կտրվածքով այնքան էլ բարենպաստ չէ

Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ժողովրդագրական ներկայիս իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը այս տարվա 4 ամիսների կտրվածքով այնքան էլ բարենպաստ չէ։

2022 թվականի հունվար֊ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք ծնունդների լուրջ անկում, որը կազմել է 7.3 տոկոս կամ բացարձակ թվով ֊836 երեխա(2021 թվականի հունվար֊ապրիլ` 11501 երեխա, 2022 թվական` 10665 )։ Սա վերջին 2 տարիների ամենավատ ցուցանիշն է, որը որոշ իմաստով անսպասելի էր։

Մյուս կողմից, ուրախալի է այն հանգամանքը, որ մահերի թիվը ևս նվազել է 7.3 տոկոսով կամ 845 դեպքով և կազմել է 10700 մահվան դեպք։

Չնայած մահերի դեպքերի նվազմանը, ՀՀ֊ում 2022 թվականի հունվար֊ապրիլին գրանցվել է բնակչության դեպոպուլյացիա, այսինքն մահերը գերազանցել են ծնուդներին (֊35)։ Հայաստանի անկախ պատմության մեջ սա ամբողջ հանրապետության կտրվածքով առաջին դեպքն է։

Ծնունդների նվազման առումով խնդրահարույց է այն հանգամանքը, որ ծնուդների ամենալուրջ անկումը գրանցվել է մայրաքաղաք Երևանում, (2022 թվականի հունվար֊մարտին նվազել է 35.5 տոկոսով կամ 1417 երեխայով) թեև վերջին տարիներին հենց Երևանն էր ծնունդների իմաստով առաջատարը և ապահովում էր բնական դրական աճի մինչև 80 տոկոսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում