Հունիսի 10-ի առավոտյան՝ պատերազմի 107-րդ օրվա ամփոփագրում, Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն հաստատել է ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի առանցքային հենակետերից մեկը՝ Բախմուտ քաղաքը։
«Հակառակորդը հարձակվում է Վոզդվիժենկա-Ռոտայի ուղղությամբ, ունի մասնակի հաջողություններ, ամրագրված է օկուպացված գծերում»,- ասվում է զեկույցում։ Վոզդվիժենկան և Ռոտին Բախմուտից մի քանի կիլոմետր հարավ-արևելք գտնվող գյուղեր են: Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախորդ զեկույցում ևս հաստատվել էր ռուսական ուժերի առաջխաղացումը Ռոտի շրջանում և հյուսիսում գտնվող Կամիշևախում։
Սեվերոդոնեցկում մարտերը շարունակվում են, ռուսների՝ Բախմուտ-Լիսիչանսկ ճանապարհը հատելու փորձերը առայժմ անհաջող են։