Ընդդիմության թեզերը ադրբեջանական ու թուրքական լոբբին օգտագործելու է մեր դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Իրավապաշտպանի բնորոշմամբ՝ ընդդիմության արածը ավելի մեծ դավաճանություն է, քան այլ գործողություններ․ «Այսպիսի վարքագծի ֆոնի վրա Փաշինյանն ու թիմը կարող են սրբադասվածների կարգավիճակ ստանալ»: Կարապետյանցը չի բացառում՝ Հայաստանը նույնպես կգնա բելառուսացման տարբերակով․ «ԳՇ լուծարումը Միութենական պետության կազմ մտնելու առաջին ծիծեռնակն է: ԳՇ լուծարումը փաթեթավորված նվեր էր Ռուսաստանին»: Իրավապաշտպանը այս շարժման կանխատեսումը անիմաստ է համարում․ «Նրանք շարժվում են հրահանգով»: