Ճապոնիան, որպես պատժամիջոցների նոր փաթեթի մաս, հունիսի 17-ից կարգելի բեռնատարների, ինքնաթափերի և բուլդոզերների արտահանումը Ռուսաստան։ Այս մասին ուրբաթ օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Կոիչի Հագիուդան։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստան արտահանման համար արգելված ապրանքների ցանկը ներառում է նաև փայտի որոշ տեսակներ, դեկորատիվ երեսպատում, հաստոցների բաղադրիչներ և պահեստամասեր, պողպատե տանկերներ, գոլորշու գեներատորներ, գազի գեներատորներ, պոմպեր, տուրբիններ, տպագրական սարքավորումներ, ջուլհակներ, մասնիկների արագացուցիչներ, չափիչ և փորձարկող գործիքներ, արդյունաբերական ռոբոտներ և այլն:








































