Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի խոսքով՝ ի սկզբանե Թուրքիայի ղեկավարությունը պահանջներ չի հայտնել, այլ միայն խոսել է Ֆինլանդիայի կառավարության հավակնություններին աջակցելու մասին։
Ինչպես նշել է Նիինիստեն, ապրիլի սկզբին նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, որի ընթացքում Էրդողանը դրական է գնահատել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի ծրագրերը։
Նիինիստեն նաև հավելել է, որ Թուրքիայի կողմից որևէ քննադատության չի եղել նաև մայիսի սկզբին։ Նա, որպես օրինակ, բերել է երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները, որոնցում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն վերահաստատել է Անկարայի աջակցությունը Ֆինլանդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։