Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Հայաստանը  չի կարող «դաշնակից» ձևացող բռնակալի քմահաճույքով վտանգել իր ինքնիշխանությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ  վերլուծաբան  Մարատ Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը չի բացառում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժեր ուղարկվեն «Լուգանսկի և Դոնեցկի հանրապետություններ»-ի և Ուկրաինայի «ազատագրված տարածքներ»։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, ինչքանո՞վ է նման հեռանկարը հնարավոր։

-Սա անադեկվատ մարդու բացարձակ անհեթեթ հայտարարություն է։ Միակ բանը, որ Կրեմլը պետք է անի՝ հնարավորինս շուտ դուրս գալն է  Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներից և սկսի փոխհատուցել այն վնասը, որը ագրեսոր երկիրը հասցրել է Ուկրաինային։ Սա Ուկրաինայի և միջազգային հանրության դիրքորոշումն է, մնացած բոլոր «տարբերակները» մոսկովյան ռեժիմի հիվանդագին ֆանտազիայի ժանրից են։

Առաջիկա օրերին սպասվում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների այցը Երևան։ Չավարտվող պատերազմի ֆոնին, հնարավո՞ր է Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրների աջակցության կարիքն ունենա և ի՞նչ հնարավորություն ունի Հայաստանը դա մերժելու հարցում։

– Հայաստանը պետք է խստորեն պահպանի միջազգային իրավունքի կանոնները։ Ոչ ոք չի կարող ստիպել պաշտոնական Երևանին գործել ի վնաս սեփական շահերի։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող «դաշնակից» ձևացող բռնակալի քմահաճույքով վտանգել իր ինքնիշխանությունը։ Իսկ պատերազմը տեղափոխվել է երկրորդ փուլ, որը կարող է ավելի ձգձգվել։ Ուկրաինական զորքերն ամբողջությամբ դուրս են մղել զավթիչներին Կիևի, Ժիտոմիրի, Չեռնիգովի և Սումիի շրջաններից և ազատագրել Խարկովի շրջանի երկու երրորդը։ Ազատման ենթակա են Խերսոնը, Զապորոժյեի, Խարկովի և Դոնեցկի շրջանների մի մասը, Լուգանսկի շրջանի մեծ մասը, ինչպես նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքը։ Շատ ժամանակ կպահանջվի, բայց մենք այլ սցենար չունենք, քան երկիրը թշնամուց ամբողջությամբ մաքրելը։

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի կարծիքով՝ ռուս-ամերիկյան արդյունավետ հարաբերությունների վերականգնում և հաշտեցում մոտ ապագայում դժվար տեղի ունենա։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ սխալ կլինի փակել ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում։ Դուք մոտ ապագայում հարաբերությունների բարելավում կանխատեսու՞մ եք, եթե ոչ, ապա փոքր երկրները՝ ինչպիսին Հայաստանն է ինչքանով կարող է այս պատերազմից անմասն մնալ։

-Ջոն Սալիվանը իրավացի է, քանի դեռ շարունակվում է Ռուսաստանի Դաշնության ագրեսիան Ուկրաինայի դեմ, միամտություն է այդ երկրի հետ նորմալ հարաբերություններ սպասել արևմտյան երկրներից։ Դա կշարունակվի մինչև պատերազմի ամբողջական դադարեցումը, ուկրաինական տարածքների ազատագրումը և պատերազմի բոլոր հետևանքների վերացումը։ Մոսկվան պետք է պատասխան տա Ուկրաինայի դեմ ագրեսիայի, ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության համար. Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իշխանությունների խնդիրն ամենևին էլ այն չէ, որ երկիրը ներքաշվի Մոսկվայի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական արկածախնդրության մեջ։ Ոչ մի վայրկյան չպետք է մոռանալ, որ Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ, սա միջազգային քաղաքականության կարևոր բաղադրիչ է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում