Wednesday, 01 05 2024
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում

Խոշորացմամբ պայմանավորված համայնքները շատ ակտիվ սկսել են սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել. Տերտերյան

Հայաստանում նախատեսվում է 13 խոշորացված համայնք միավորել 5-ի մեջ, պետությունը նկատել է՝ խոշորացումից հետո համայնքները սկսել են շատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Տերտերյանը ներկայացրեց այն կառուցվածքը, որն առաջարկվում է փոփոխություններով. «Արագածոտնի մարզում Թալին համայնք, որը կմիավորի Թալին և Արագածավան համայնքները, Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնք, որը կմիավորի Ճամբարակը և Շողակաթը, Լոռու մարզում Ալավերդի համայնք, որ կմիավորի Ալավերդին, Ախթալան, Շնողը և Օձունը, Լոռու մարզում Տաշիր համայնք, որը կմիավորի  Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը և Սյունիքի մարզում Սիսիան համայնք, որը կմիավորի Սիսիան և Գորայք համայնքները: Այս միավորման արդյունքում Արագածոտնի մարզի Թալին համայնքը կունենա 37.6 հազար բնակչություն, Ճամբարակը կունենա 15 հազար բնակչություն, Ալավերդին՝ 42 հազար, Տաշիրը՝ 18 հազար, Սիսիանը՝ 31 հազար 500-ին մոտ բնակչություն»:

Ինչո՞ւ ավելի խոշոր համայնքներ, փոխնախարարը պարզաբանեց. «Մեր տնտեսական, քաղաքական զարգացման այս էտապում պարզ դարձավ, որ այդ ավելի խոշոր համայնքներն ունակ են իրենց վրա վերցնել մի ամբողջ շարք խնդիրներ, որոնք կապված են համայնքի բարեկեցության ապահովման, ենթակառուցվածքների բարելավման, ներդրումային ֆոնի ապահովման, ինչպես նաև պետության կողմից որոշակի գործառույթներ համայնքներին փոխանցելու հրամայականի հետ»:

Նա շեշտեց՝ ապակենտրոնացման գործընթացը պետք է անկասկած սկսեն: Պետք է լինի ռազմավարություն, և որոշակի մասշտաբի բերված համայնքների համար այդ ռազմավարությունն իրականացվի:  Ըստ Տերտերյանի՝ համայնքների կոնսոլիդացիայի արդյունքում համայնքների հնարավորության մեծացման մասին են խոսում սուբվենցիոն ծրագրերի ծավալների աճը բնութագրող թվերը: «Համայնքները շատ ակտիվ սկսել են ծրագրեր ներկայացնել, ինչը նշանակում է, որ իրենք կարողանում են միջոցներ կոնսոլիդացնել այդ ծրագրերն իրականացնելու համար»,-ասաց նա:

Փոխնախարարը համեմատության համար նաև օրինակ բերեց. Արմավիրի մարզի համայնքները 2019-ին ներկայացրել են 768 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, 2020-ին՝ 2 մլրդ, 2021-ին՝ 3.76 մլրդ, 2022 թվականի համար 6.2 մլրդ դրամի ծրագիր է ներկայացվել մարզից: «Եթե համարենք, որ կեսը պետության համաֆինանսավորումը պետք է լինի, կստացվի, որ Արմավիրի համայնքները կարողացել են  3.1 մլրդի ռեսուրս կոնսոլիդացնել»,-ասաց Տերտերյանը:

Նա ներկայացրեց այլ մարզերի ցուցանիշները ևս՝ նշելով, որ միջինը 2 անգամ գրեթե բոլոր տեղերում ավելացել է ցուցանիշը: Փոխնախարարն ընդգծեց՝ հասկանում է, որ այդ կտրուկ աճը ոչ միայն խոշորացմամբ կարող է պայմանավորված լինել, սակայն դրա ճնշող մեծամասնությունը պայմանավորված է խոշորացմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում