Կան բազմաթիվ մարտահրավերներ, որը պետք է միավորեր ՀԱՊԿ անդամ պետություններին, բայց տեսնում ենք այլ բան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ հանդիպումներին զուգահեռ գնում է որոշ երկրների մերձեցումը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ «Բողոքի ցույցերը միտված են մերժել արցախյան խնդրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան օրակարգը: Այսօրվա ընդդիմությունը չի ցանկանում սուր հարցեր բարձրացնել Ռուսաստանի առաջ: Ընդդիմությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում արևմտյան և ռուսակկան գործիչների նկատմամբ»: