Monday, 06 05 2024
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա

«Հայանտառում» կադրային քաղաքականությունը կվերանայվի

Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում 2021 թ. դեկտեմբերին ուսումնասիրվել էին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Պարզվել էր, որ զանազան անտառխախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար նախկինում դատապարտված կամ նույնպիսի արարքների համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից պաշտոնավարման պրակտիկան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում շարունակվում է: Ընդ որում, այդպիսի անձինք զբաղեցնում են նաև անտառտնտեսության բարձր պաշտոններ:

Ակնհայտ է, որ այս իրավիճակի պահպանման պայմաններում շարունակում է բարձր մնալ այդպիսի անձանց կողմից պաշտոնեական նոր հանցագործություններ կատարելու, կոռուպցիոն հարաբերությունների մեջ մտնելու, դրանով իսկ նաև ապօրինի անտառահատումների դեմ պետության կողմից որդեգրված կոշտ քաղաքականության արդյունավետությունը նվազեցնելու ողջամիտ ռիսկը: Վերջինս կարող է հասարակության մոտ անվստահություն հարուցել պետության ստանձնած՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հանձնառության լրջության հանդեպ:

Ելնելով դրանից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը 2021 թ. դեկտեմբերի վերջին միջնորդագրով դիմել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին՝ ձեռ­նար­կելու մի­ջո­ցա­ռումներ՝ «Հա­յան­տառ» ՊՈԱԿ-ի Լո­ռու մար­զի տա­րած­քային մաս­նաճ­յու­ղե­րում քրեական նման հետագիծ ունեցող անձանց պաշտոնավարման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Մարզի դատախազի միջնորդագիրը քննարկվել է: Միջնորդագրի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից ստացված պատասխան գրությամբ հայտնվել է, որ միջնորդագրով բարձրացված խնդիրները մանրամասն ուսումնասիրվել են: Հաշվի են առնվել ինչպես բացթողումների վերաբերյալ մարզի դատախազության դիրքորոշումները, այնպես էլ նախկինում հանդիպած նմանատիպ խնդիրները: Կազմակերպության համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է հետայսու հետևողականություն ցուցաբերել կադրային քաղաքականության հարցում:

Մասնավորապես՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կազմակերպության բոլոր մասնաճյուղերի տնօրեններին իջեցվել է հանձնարարական՝ հետայսու, նախքան մասնաճյուղերում նոր աշխատակիցներ աշխատանքի ընդունելու համար միջնորդություն ներկայացնելը, հնարավոր միջոցներով ճշտել՝ արդյոք տվյալ անձն ունի դատվածություն կամ անցնում է անտառխախտումների կամ իր ծառայողական պարտականությունների անբարեխիղճ կատարման հետ կապված որևէ քրեական գործով՝ որպես կասկածյալ կամ մեղադրյալ:

Հանձնարարականով դրվել է պահանջ՝ նաև աշխատանքի ընդունվելու դիմում ներկայացնելիս դիմումատուից պահանջել տրամադրել նաև ստորագրությամբ հաստատված գրություն առ այն, որ դիմումատուն չունի դատվածություն կամ չի անցնում որևէ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ անտառխախտումների կամ իր ծառայողական պարտականությունների անբարեխիղճ կատարման հետ կապված:

Ապօրինի ծառահատումների, դրանց հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից այս կարևոր միջոցառումները, դրանց հետևանքները շարունակելու են գտնվել Դատախազության ուշադրության կենտրոնում՝ իր գործառույթների իրացման շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում