«Հժ»-ն գրում է, որ Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության մամուլի ծառայության աշխատակիցը չնայած երեկ հաստատել է, որ հetq.aտ կայքին ահազանգած Տաթևիկ Ղարիբյանի՝ «Yerevan city» սուպերմարկետից գնած «Preston» ֆիրմայի վարսակի շիլան ժամկետանց է եղել և վրան ունեցել է սոսնձված կեղծ պիտանելիության ժամկետ, սակայն պնդել է, թե իրենց ծառայության ուսումնասիրության արդյունքում գոնե մեկ տուփ այլ ժամկետանց մանկական սնունդ «Yerevan city»-ում չի հայտնաբերվել։
«Ստացվում է, որ Տաթևիկ Ղարիբյանին բաժին է հասել միակ կեղծված պիտանելության ժամկետ ունեցող՝ իրականում ժամկետանց շիլան»։