Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին

ԵՄ-ն չունի ԼՂ կարգավորման լեգիտիմ մանդատ․ Ստեփանակերտի սուբյեկտիվ գնահատականներին պետք է ըմբռնումով մոտենանք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

Պարոն Ազիզյան, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության վերաբերյալ, Ստեփանակերտի այսպիսի դիրքորոշումն ինչպե՞ս եք գնահատում։

-ԵՄ-ն ի դեմս բրյուսելյան հարթակի չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման լեգիտիմ մանդատ և այդ մանդատը չունի նաև զուգահեռ գործող մոսկովյան հարթակը։ Այս հարցի կարգավորմամբ զբաղվելու լեգիտիմությունը բացառապես պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, գլխավորապես համանախագահող երկրների միջև հարաբերությունների տրամաբանությունը` փաստացի չի գործում, բայց այնուամենայնիվ շարունակում է գործել դե յուրե։ Ամեն դեպքում երկու հարթակների առաքելությունը կայանում է ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միջնորդելու մեջ, որը որքան էլ տեսականորեն հնարավոր թվա, այնուամենայնիվ գործնականում անհնար է առանց ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման, քանի որ երկու հարևանների հարաբերությունների որոշիչ գործոնը եղել ու մնում է դա։ Բայց ըստ էության ԵՄ նպատակը ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, այլ Ռուսաստանին ռեգիոնից դուրս մղելը, այսինքն հարաբերությունների կարգավորման գործընթացը զուտ միջոց է նպատակին հասնելու համար, քանի որ չլուծված հակամարտությունը Մոսկվայի համար միշտ էլ ծառայել է որպես ազդեցության գործիք և այսօր հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու անհամաչափ պոտենցիալը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում Ադրբեջանը որպես էներգետիկ այլընտրանք դիտարկելու փաստը և շատ այլ հանգամանքներ արեմուտքը պարզապես փորձում է կամ հարցը լուծել Ադրբեջանի օգտին, կամ գոնե առնվազն վերջինիս օգտին լուծելու խոստումներով հասնել իր նպատակին։ Ուստի տրամաբանական է, որ մեզ համար ընդունելի չեն կարող լինել միակողմանի միջնորդությամբ հարցի լուծման փորձերը, ինչպես նշեցի կարգավորմամբ զբաղվելու միակ լեգիտիմ հարթակը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է, իսկ թե այլ հարթակներում ինչ են քննարկում ու այդ քննարկումները որքանով են մեզ վրա անդրադառնալու` դա մեծապես կախված է թե դրանք ինչպիսի ազդեցություն են թողնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի վերջնական կարգավորման վրա։

Նույն հարցազրույցի մեջ ԱԲեգլարյանը նշում է, որ հաշվի առնելով Մինսկի խմբի ձևաչափն ու ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությունը, ղարաբաղյան կարգավորման հարցը չպետք է Եվրամիության հետ բանակցությունների առարկա դառնա։ Կարծում եք Մինսկի խումբն այսօր ի վիճակի՞ է ղարաբաղյան հարցում միջնորդություն իրականացնել։

– ՌԻԱ Նովստիին բնական է, որ նման պրոռուսական մեկնաբանություններ պետք է տրվեր, քանի որ Բեգլարյանը անկախ քաղաքագետ չէ, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյա։ Եթե ես էլ լինեմ նրա կարգավիճակում, ապա ստիպված նույնաբովանդակ մեկնաբանություններ պետք է տայի։ Զուգահեռ գործող երկու հարթակները գտնվում են մրցակցության մեջ, բայց իհարկե մոսկովյան հարթակն ավելի ամուր դիրքեր ունի՝ հաշվի առնելով հակամարտության գոտում ռազմական ներկայության կարևորագույն փաստը, ինչն էլ քաղաքական առումով ավելի մեծ հնարավորություններ է ապահովում վերջինիս համար, քանի որ դրա միջոցով Մոսկվան կարող է ի չիք դարձնել Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Պետք է այս համատեքստում ըմբռնումով մոտենանք պետական բարձրաստիճան պաշտոնյաների և խորհրդարանականների մակարդակով Արցախից եկող արձագանքներին, պետք է հասկանանք որ այդ ռազմական ներկայությունը քաղաքական ազդեցություն է ձևավորում, իսկ առանց այդ ռազմական ներկայության, առանց խաղաղապահների Արցախ լինել չի կարող, բոլորը լքելու են, ովքեր էլ մնան ցեղասպանվելու են և այս հարցում թող որեւէ մեկը չկասկածի։ Հենց այս հանգամանքի նկատառումներով է պայմանավորված նաև պաշտոնական Ստեփանակերտի բարձր ու սուբյեկտիվ գնահատականը խաղաղապահ առաքելությանը, որը բնականաբար չափազանցված է հատկապես հաշվի առնելով Փառուխի ու շատ այլ նմանատիպ դեպքերում նրանց փաստացի անգործությունը։ Դրանից բացի միայնակ խաղաղապահությունը հղի է մի շարք ռիսկերով, անկախ նրանից թե ով է իրականացնում այն, վաղը կարող է շահերի բավարարման տրամաբանությամբ խաղաղապահի և թուրք-ադրբեջանական տանդեմի միջև քաղաքական առևտրում զիջվի մեր շահերը, կամ խաղաղապահ առաքելությունն իրականացնող երկրի դիրքերը կարող են թուլանալ ու դադարեն որպես զսպող ուժ գոյություն ունենալ, կամ պարզապես այլ պատճառներով որոշում կայացվի դուրս գալ հակամարտության գոտուց, ուստի մեզ համար անվտանգության ավելի կայուն երաշխիքներ կարող են ձևավորվել ՄԱԿ-ի մանդատով տարբեր ոչ կողմնակալ երկրների կողմից այդ առաքելության իրականացումը համատեղ կամ հերթականությամբ։

Բեգլարյանը նաև նշել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բանակցություններ են վարում Երևանի հետ ճանաչման շուրջ, սակայն դեռ առաջընթաց չկա։ Այս փուլում ճանաչումն ի՞նչ կտա։ Երևանի հապաղումն ինչո՞վ եք պայմանավորում։

-Արցախի Հանրապետության ճանաչման համար Հայաստանը շատ ավելի նպաստավոր քաղաքական պայմաններ է ունեցել, քան այսօր, բայց իրականում այդ հարցում Հայաստանը անկախ չէ։ Եթե Հայաստանը ճանաչի Արցախը որպես անկախ պետություն, ապա կդիտարկվեր որպես ագրեսոր ու հիմք կհանդիսանար Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու ու այնտեղ ռազմական գործողությունների ծավալելու համար, այդ դեպքում ՀԱՊԿ-ը պարտավոր կլինի միջամտել, ավելի կոնկրետ կռվել Ադրբեջանի դեմ, կարծում եմ արդեն հասկանալի է, թե դրանից ով էր խուսափում և ուստի ինչու Հայաստանին թույլ չէին տալիս ճանաչել Արցախի անկախությունը, իսկ այսօր ընդհանրապես թույլ չեն տալու հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա իրողություններն ու դրանց արդյունքում ստեղծված ռեգիոնալ անվտանգության դիսբալանսը։ Ուստի վստահաբար կարող եմ պնդել, որ դա արկածախնդրություն է, մեր նպատակը չպետք է լինի միայն Հայաստանի կողմից ճանաչումը և ոչ էլ միայն Ռուսաստանի կողմից ճանաչումը, մեզ շատ լավ հայտնի է այն երկրների ճակատագիրը, որոնք ճանաչվել են միայն Ռուսաստանի կողմից, մեր խնդիրը չպետք է լինի նաեւ Ադրբեջանի կողմից ճանաչումը, դա երբեք չի լինելու, նույնիսկ եթե ամբողջ աշխարհն էլ ճանաչի մեզ Ադրբեջանը չի ճանաչելու, ինչպես Վրաստանը, Հարավսլավիան, Ուկրաինան Մոլդովան և այլն։ Մեր նպատակը պետք է ՄԱԿ անդամ երկրների մեծամասնության կողմից ճանաչելը լինի, բայց կարծում եմ մենք դեռեւս դրան էլ պատրաստ չենք, ի՞նչ է տալու մեզ այդ կարգավիճակը, արդյո՞ք այն կարող է անվտանգության երաշխիքներ ձեւավորել, Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, բայց արդյո՞ք այդ հանգամանքը անվտանգության երաշխիքներ է տալիս, այսինքն կարգավիճակը անվտանգության երաշխիքներ չի կարող ստեղծել, հակառակը` անվտանգության երաշխիքներից կարող է բխել որոշակի կարգավիճակ, մեր խնդիրը, կամ նպատակը ոչ թե կարգավիճակը պիտի լինի, այլ հենց անվտանգությունը։ Ուստի եթե նույնիսկ վաղը մեզ առաջարկեն կարգավիճակ առանց հստակ անվտանգության երաշխիքների, ապա մենք պետք է հրաժարվենք, քանի որ Ադրբեջանի էքստերիտորիալ փոքր ու անիքնաբավ պետության գոյությունը զուտ սեփական ռեսուրսներով անհնար է։

Կարծում եք Ստեփանակերտի ավելի ռադիկալ մոտեցումները ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում պրոցեսին կօգնե՞ն նշաձողի իջեցման և այլ հարցերում զիջումների չգնալու համար։

-Ռադիկալ մոտեցումները երբեք էլ չեն կարող օգնել, բայց սկզբունքային մոտեցման դեպքում իհարկե հնարավոր է հասնել դրան ու ընդունելի լուծման։ Այդ սկզբունքայնությունը պետք է հիմնված լինի մեր իրավունքների պաշտպանության վրա, այլ ոչ զուտ կեղծ հայրենասիրության ու երազախաբության վրա։ Ինչ վերաբերում է կարգավիճակի իջեցման հարցում նշաձողի իջեցման պահանջին, ապա կրկնում եմ` մեր խնդիրը ոչ թե կարգավիճակը, այլ անվտանգությունը պետք է լինի, ուստի պետք է նախ առաջ քաշենք անվտանգության հստակ ու բավարար երաշխիքների հիմնավորված պահանջը, բավարար հենց շահառուների` արցախահայության համար, կարող եմ վստահեցնել, որ այդ երաշխիքները գործնականում չեն կարող ենթադրել մի կարգավիճակ, որը կգտնվի Ադրբեջանի կազմում։ Սա շատ պարզ է, ինչի մասին մեկ տարուց ավել խոսում եմ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում