Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հունիսի 3-ին աշխատանքից ազատել է Կենտրոնական կուսակցության անդամ յոթ նախարարների, այդ թվում՝ արտաքին գործերի և ներքին գործերի նախարարության ղեկավարներին։
«Եվրոպայում անվտանգության իրադրությունն ինձ հնարավորություն չի տալիս շարունակել համագործակցությունը Կենտրոնական կուսակցության հետ, որը ներքին տարաձայնությունների պայմաններում ի վիճակի չէ Էստոնիայի շահերը վեր դասել սեփական կուսակցության շահերից»,- ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ասել է նա։
Պաշտոնանկ են արվել նաև Էստոնիայի առողջապահության և աշխատանքի, արտաքին գործերի, էկոնոմիկայի և ենթակառուցվածքների, ներքին գործերի, շրջակա միջավայրի պաշտպանության, մշակույթի նախարարները: