Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև: Վարչապետ Փաշինյանը նախագահ Ռայիսիի հետ տպավորություններ և տեղեկություններ է կիսել Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման վերաբերյալ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ:
Իրանագետի խոսքով` Իրանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները ակտիվացել են, բայց այն հայտարարություններից այն կողմ դեռ չի անցել. «Խնդիրները շատ են, որոնք խանգարում են Իրան-Հայաստան հարաբերություններին: Հայ-իրանական հարաբերություններում բոլոր ոլորտներում համագործակցության պոտենցիալ կա»: