Հայաստանի ապագայի մեջ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի դերակատարումը այլընտրանք չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության(ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած տեխնոլոգիական մուտք հայաստանյան իրականության մեջ չի կարող քննադատվել, պետք է բարձր գնահատել:
Հարցին, թե ինչ նշանակություն ունի երկիր մոլորակի ուղեծիր առաջին հայկական տիեզերական արբանյակի դուրս բերումը, Չոբանյանը պատասխանեց․ «Արբանյակը հնարավորություն է, որը իր հետևից բերելու է ինդուստրիալ քայլեր»: