Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ միմյանց դեմ կպայքարեն հանրապետական ու կոմունիստ թեկնածուները:
Իրենց թեկնածություններն են առաջադրել համայնքի գործող ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտավազդ Վարոսյանը և Կոմունիստական կուսակցության անդամ Կամո Բաբայանը:










































