Tuesday, 30 04 2024
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ ստանալու է միջազգայնորեն ճանաչված սահման և պահպանելու է իր ինքնիշխանությունը
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան
Գոնե թոշակը թողեք, որ մարդը յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ փոխնախարարին
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել

Սպանություն սահմանին և կրակոց ԵԽ նախագահ Միշելի «ուղղությամբ»

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 29-ին տեղեկություն հայտնեց, որ չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին՝ չի հաջողվել փրկել մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը: Դավիթ Վարդանյանը ծանր վիրավորվել էր ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով: Այդ առնչությամբ հաղորդագրություն Հայաստանի ՊՆ-ն տարածել էր մայիսի 28-ին, որ ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է արել հայ զինվորի զոհվելու առիթով, նշելով, որ Ադրբեջանը իր գործողություններով փորձում է տապալել քաղաքական գործընթացն ու ձեռք բերվող համաձայնությունները:

Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ պատասխան հայտարարությամբ հերքել է մեղադրանքը և Հայաստանին է մեղադրել քաղաքական գործընթացը տապալելու համար: Մայիսի 27-ին, մինչ հրադադարի խախտման դեպքը, ելույթ էր ունեցել Իլհամ Ալիևը, հերթական ագրեսիվ և ընդհուպ Հայաստանի տարածքային ամբողջության հանդեպ հավակնոտ հռետորաբանությամբ: Փաստացի, այդ ելույթը ադրբեջանական զինուժի համար եղել է մայիսի 28-ին հրադադարի խախտման և մարդասպանության «յուրօրինակ» հրաման: Այդ ամենը տեղի է ունենում Բրյուսելում մայիսի 22-ին կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից ընդամենը մի քանի օր անց, որի ընթացքում մի շարք համաձայնությունների վերաբերյալ հայտարարեց ԵԽ նախագահ Շարլ Միշելը: Ավելին, դրանից հետո տեղի ունեցավ նաև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի առաջին հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, պայմանավորվածությամբ, որ երկրորդ և երրորդ հանդիպումները կլինեն հաջորդաբար՝ Մոսկվայում ու Բրյուսելում: Ահա դրանից հետո, երբ թվում է, որ իրավիճակը սահմանին պետք է լինի ավելի կայուն, տեղի է ունենում հրադադարի խախտումն ու հայ զինվորի փաստացի սպանությունը, իսկ ի պատասխան Հայաստանի դատապարտող հատարարության, Ադրբեջանը հերքում է տեղեկությունն ու մեղադրում Հայաստանին:

Փաստացի, սահմանային հրադադարի խախտումը, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհ, կրակոց է նաև քաղաքական այն գործընթացի ուղղությամբ, որ քննարկվել է մասնավորապես Բրյուսելում: Ում և ինչի՞  համար է անհրաժեշտ ձախողել բրյուսելյան գործընթացը, հատկապես մայիսի 22-ի հանդիպումից հետո նշմարվող որոշակի արդյունավետության պարագայում: Այդ հարցի պատասխանն առաջին հայացքից ունի պարզ շրջանակ, մյուս կողմից սակայն մենք գործ ունենք իրապես բարդ միջավայրի հետ՝ այդպիսի հարցերում պարզ պատասխաններով բավարարվելու համար: Այդ իմաստով, որոշակիորեն կողմնորոշիչ կարող է լինել այն, թե բրյուսելյան քննարկումներից մի քանի օր անց տեղի ունեցած սպանությանն ինչպես կարձագանքի ԵԽ նախագահ Շարլ Միշելը, որի քաղաքական նախաձեռնության ուղղությամբ է նաև հայ զինվորի կյանքը խլած կրակոցը: Թե՞ ԵԽ նախագահը չի կարծում այդպես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում