Մի խումբ ապստամբներ շրջապատել են Մուամար Քադաֆիի նստավայրի շուրջը գտնվող մի քանի տներ և վստահեցնում են, որ Քադաֆին իր ընտանիքի անդամներից մի քանիսի հետ հենց այդտեղ է գտնվում: Այս մասին տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով Reuters-ին: Ապստամբներից մեկը լրատվական գործակալությանն ասել է. «Նրանք բոլորը միասին են, միևնույն թաքստոցում: Այսօր մենք կվերջացնենք, կավարտենք ամեն ինչ»:
Դեռ երեկ ապստամբներից մի քանիսը Corinthia հյուրանոցում հայտարարել էին, որ իրենք տեղեկություն ունեն, համաձայն որի Քադաֆին թաքնվում է Բաբ ալ-Ազազիայի տներից մեկում:
Al-Jazeera-ն հայտնում է, որ ապստամբները հայտնաբերել են Քադաֆիի կողմից մի քանի օր առաջ սպանված մարդկանց դիակները: Գործակալության թղթակիցը հայտնում է, որ 15 տղամարդու դիակները հանձնվել են բարեկամներին հուղարկավորությունը կազմակերպելու համար: Սպանվածները հավանաբար Քադաֆիի քաղաքական հակառակորդներն են եղել:









































