Այս տարի Էրեբունի-Երևան տոնակատարությունը կհամատեղվի հանրապետության անկախության 20-ամյակի հետ և կնշվի սեպտեմբերի 21-ին: Արձագանքելով մեր հարցին՝ այս մասին այսօր տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Մեր այն հարցին, թե ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում՝ նա պատասխանեց. «Բավականին հետաքրքիր անակնկալներ են լինելու: Այնպես որ, եկեք թողնենք դա մնա անակնկալ, բայց կարող եմ ասել, որ քաղաքն ուղղակի կզարմացնի շատ-շատերին: Մասնավորապես մի փոքրիկ գաղտնիք բացեմ Ձեզ՝ սեպտեմբերի 21-ին Դուք կտեսնեք մի չտեսնված լուսավորություն»:








































