CNN Türk-ի փոխանցմամբ՝ Հայաստանի սահմանին մոտ ընկած Իգդիր քաղաքում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է 3 մարդ։ Նրանցից մեկը թուրք է, իսկ երկուսը՝ իրանցի։
Ձերբակալվածներն Իգդիրում լուսանկարել են մի շարք պետհիմնարկներ, ինչպիսիք են նահանգապետարանի, դատարանի, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) Իգդիրի մասնաճյուղի շենքերը։
Նրանք մեղադրվում են «պետական անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի մատակարարման» մեջ։
Ներկայումս նրանք գտնվում են Իգդիրի բանտում։










































