Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

Եթե Ադրբեջանը չի համաձայնում այդ երեք պահանջներին, Հայաստանը չպետք է խաղաղության պայմանագիր ստորագրի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հեռախոսով տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք որակելով դրական։

Ալիևը նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացրած՝ հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը։

Ադրբեջանի առաջնորդը նաև ասել է, թե կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։

Ըստ հաղորդագրության՝ Էրդողանը «բարձր է գնահատել եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները»։

Ի պատասխան միջանցքի մասին Ալիևի հայտարարությանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել․ «Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում»։

Ըստ Գրիգորյանի՝ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին․ «Սրանք կարևոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար, և Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարժվելու է այս ուղղությամբ»,-հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ հայկական և առավել ևս ադրբեջանական կողմի հայտարարություններին վստահել չի կարելի․ «Իմ կարծիքով երկու կողմն էլ  փորձում են բանակցային արդյունքները ներկայացնել իրենց հարմար եղանակով։ Եվ այստեղ այս պահի դրությամբ հստակություն չկա, որպեսզի հնարավորություն լիներ անել ինչ-որ եզրակացություններ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանը չպետք է ստորագրի խաղաղության պայմանագիր մինչև Ադրբեջանը դեօկուպացիա չանի Լեռնային Ղարաբաղի գրաված տարածքները 44 օրյա պատերազմի ընթացքում, երկրորդ՝ համաձայնվի, որպեսզի ռուսական զորրքերը փոխարինվեն ՄԱԿ-ի մանդատով համապատասխան խաղաղարար ուժերով և երրորդը՝ համաձայնվի, որ տեղի ունենա հանրաքվե, որը կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը․ «Մինչև Ադրբեջանը չհամաձայնվի այդ երեք պահանջներին, Հայաստանը չպետք է Ադրբեջանի հետ կնքի խաղաղության պայմանագիր»։

Հայտարարությունները, թե «Զանգեզուրի միջանցքով» Հայաստանի համար լուրջ առավելություններ կստեղծվեն, որովհետև ավելի հասանելի կդառնան Մեղրի ու Կապան քաղաքները, քաղաքագետի խոսքերով, չափազանցված են․ «Մենք գիտենք, որ Եվրամիությունը Հայաստանին առաջարկել է 2․6 միլիարդ եվրո՝ այդ թվում Սյունիքում թունել կառուցելու համար, որը կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգ կոմունիկացիա Սյունիքի այդ հատվածների միջև։ Ըստ Էության Հայաստանն ալտերնատիվ ունի և որևէ կերպ կախված չէ Նախիջևանով ճանապարհ ունենալու Մեղրի, Կապան տարածքների հետ։ Դա ավելի շատ հարկավոր է Ադրբեջանին, որպեսզի ինքն ունենա ալտերնատիվ ճանապարհ։ Այսօր ինքը հնարավորություն ունի Նախիջևան հասնելու Իրանի տարածքով։ Դա ավելի շատ Ադրբեջանին է հարկավոր։ Սյունիքի տարածքով  Ադրբեջանին դեպի Նախիջևան տարածք տրամադրելը Հայաստանի առաջնային խնդիրներից չէ։ Հայաստանի համար առաջնային խնդիրն  է ազատ արձակել բոլոր գերիներին, ովքեր պահվում են ադրբեջանական բանտերում։Առհասարակ քննարկել տրանսպորտային կոմունիկացիաների բացումն առանց այդ երևույթը վերացնելու՝ անլրջություն է։ Ոչ  ոք Հայաստանում ու Արցախում երաշխավորված չէ, եթե ինքը տրանսպորտային միջանցքից օգտվի Ադրբեջանի տարածքով՝ չի ենթարկվի քրեական հետապնդման, շինծու ու հորինած մեղադրանքներով։Քանի դեռ այդ պրակտիկան բացառված չէ և Ադրբեջանում արդարադատությունն էլ գտնվում է Իլհամ Ալիևի ռեժիմի ձեռքերում՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ կոմունիկացիները, որի մասին խոսում են, որ և՛ Հայաստանի  և՛ Ադրբեջանի համար բաց լինեն, իսկապես լինելու են անվտանգ։ Փաստն այն է, որ մեր հայրենակիցները շինծու մեղադրանքներով ադրբեջանական բանտերում են ու Ադրբեջանը մտադիր չէ այդ քաղաքականությունից հրաժարվել։ Իսկ եթե մտադիր չէ, խոսել անվտանգության ու փոխադարձ երաշխիքների մասին՝ անլուրջ է»,-նշեց Ղուկասյանը։

Ինչո՞ւ արևմուտքն իր լծակներով չի լուծում գերիների հարցը, դիտարկմանն ի պատասխան, քաղաքագետն ասաց․ «Հայաստանն արևմուտքի դաշնակիցը չէ, հակառակը՝ արևմուտքի հակառակորդն է։ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայում  արած վերջին հայտարարությունը,ըստ որի Հայաստանը միացավ Ռուսաստանի մեղադրանքներին, որ Ուկրաինայում պատերազմը ՆԱՏՕ-ի ընդլայնման հետևանքն է ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհիմն գործողություններ են․․․ այսինքն Ուկրաինայում գործողությունները Հայաստանը չի դիտարկում ագրեսիա և առհասարակ պահվածքը բոլոր միջազգային հարթակներում վկայում է, որ Հայաստանը որևէ կերպ միացած չէ քաղաքակիրթ աշխարհին և չի դատապարտում Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Նման պայմաններում ինչպե՞ս կարող է  արևմուտքը հայկական շահերը պաշտպանելու օգտին հանդես գալ»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում