Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բլինքենն իր զանգով հաստատեց՝ բրյուսելյան գործընթացի ակտիվ մասնակից են, բացի այդ՝ զրոյացրեց  ԱՄՆ Հայ Դատի բողոքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Վարչապետի հետ հեռախոսազրույցում պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։

«Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ, ընդգծելով, որ թեև հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, հանդիպումից հետո ցավոք հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ», – ասված է կառավարության տարածած  հաղորդագրության մեջ:

Էնթոնի Բլինքենն, իր հերթին, վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:

Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը խոսել են նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների մասին:

Առ այս պահը չկա որևէ տեղեկատվություն, որ Բլինքենը նույն թեմայի շուրջ զրուցել է նաև Ադրբեջանի նախագահի հետ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը  համարում է, որ Բրյուսելյան հանդիպումից հետո այս հեռախոսազանգը վկայում է, որ Միացյալ Նահանգները ևս բրյուսելյան գործընթացի ակտիվ ու շահագրգիռ մասնակից է․ «Բացի այդ կարող ենք արձանագրել, որ այսօր և՛ Հայաստանը և՛ Միացյալ Նահանգները  պրոցեսի հետ կապված խոսում են նույն լեզվով և գտնվում են նույն էջի վրա։ Եվ երրորդը՝ կարող ենք համարել, որ Միացյալ Նահանգներն այս պրոցեսի հովանավորներից մեկն է։ Սա արդեն առաջին անգամը չէ, Բրյուսելում երրորդ հանդիպումն է։ Այդ հանդիպումներից առաջ կամ հետո տեղի է ունենում Պետդեպարտամենտի կողմից արձագանք և զանգ բանակցող կողմերին», -«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թեպետ առ այս պահը  Ալիևին զանգահարելու մասին պաշտոնական տեղեկատվություն չի եղել, Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ հեռախոսազրույց այնուամենայնիվ կլինի․ «Դատելով հաղորագրության մեջ առկա կշտամբանքից, որ  առկա է տարածված հայտարարության մեջ։ Բացի այն արձանագրումներից, որ կա Շառլ Միշելի հայտարարության մեջ, Ալիևը փաստորեն Էրդողանին ինչ-որ միջանցքներից  է պատմում՝ Զանգեզուրյան կամ «միջգալակտիկական»։ Կարծում եմ, որ դրա հետ կապված Ալիևին անպայման կարգի կհրավիրեն։ Թե ինչ ձևով՝ չեմ կարող ասել, բայց համենայնդեպս հաղորդագրություն կլինի»,-ասաց քաղաքագետը։

Քաղաքագետ Լևոն  Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանը տեղափոխվում է  ակտուալ քաղաքականության ոլորտ․ «Բլինքենի պարագան մի փոքր այլ է, որովհետև ԱՄՆ աշխարհի գերտերություն է, նրա խոսքը վճռորոշ է։ Եթե Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին,իսկ այդ երկիրը ժողովրդավարության հենասյունն է՝ ես այս հեռախոսազանգը խիստ դրական եմ գնահատում։ Ես սա դիտում եմ նաև որպես ռուսական միահեծան կողմնորոշման պատրանքի հաղթահարման ուղի, որը մեզ խիստ անհրաժեշտ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ մենք նաև պետք է նկատի ունենանք, թե ինչպես ենք դուրս եկել պատերազմից և թե ինչպես է «մեր ոխերիմ բարեկամը  մեր հարցերը կարգավորել»։

Շարունակելով մեր զրուցակցին ասաց․ «Այս  բոլորը կարող ենք նաև դիտարկել Հայաստանի շուրջ ինտենսիվ գործընթացների մաս, որը մեզ անհրաժեշտ է  պատերազմից խուսափելու, երկիրն առկա ճգնաժամից դուրս բերելու համար»։

Քաղաքագետը նաև գտնում է, որ Բլինքենի զանգը ուղերձ էր նաև Հայաստանում առկա  բոլոր ռուսամետ ուժերին կամ բոլոր նրանց ովքեր այս կամ այն կերպ  Հայաստանը քաշում են ռուսական ու եվրասիական անորոշություն․ «Փաստորեն Բլինքենն այդ ճանապարհի վրա սառը ջուր լցրեց  գլխներին։ Հայաստանի անկախությունն ինչ-որ չափով երաշխավորում է, մնացածը մեր գործն է։ Այսպիսով Ամերիկայի Հայ դատի բողոքը զրոյացավ»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում