Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Ինչու է Արցախի ԱԺ պատգամավորների աշխատավարձի բարձրացմանը վերաբերող նախագիծը հանվել շրջանառությունից

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել էր․ «Արցախի ԱԺ-ն քննարկում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։ Եթե այն ընդունվի, ԱԺ խմբակցության ղեկավարն այսուհետև կվարձատրվի նվազագույն աշխատավարձի 10,5-ապատիկի, քարտուղարը՝ 9,2-ապատիկի չափով։ Նվազագույն աշխատավարձը, կարծեմ, 63 հազար դրամ է։ Բռնատեղահանված հազարավոր քաղաքացիներ հասանելիք 40 և 20 հազար դրամ սոցիալական աջակցությունը ամիսներով չեն ստանում, բնակարանի վարձակալության գները երկինք են թռել, իսկ Արցախի օրենսդիրները սեփական աշխատավարձը նախարարականի հասցնելու գործի վրա են։ Համեմատեք նախարարի աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ խորհրդարանում երկու-երեք հոգանոց խմբակցության ղեկավարի և քարտուղարի աշխատանքի հետ, և պատկերն ավելի քան զավեշտական կլինի։ Մնում է մի օրենք էլ ընդունեն նրանց ծառայողական մեքենա հատկացնելու մասին, ու ամեն ինչ տեղը կընկնի»։

Այս առնչությամբ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրականում օրենքի նախագիծը վերաբերում էր միայն խմբակցությունների ղեկավարներին, սակայն հեղինակը հետ է վերցրել նախագիծը լրամշակման, իսկ հետո շրջանառությունից հանվել է:

«Իսկ այսօրվա Արցախի ԱԺ նիստում պետք է ընդունվի օրենք, որը թոշակներին է վերաբերում, ժողովրդամետ նախագիծ է: Ուղղակի շփոթել են, որ նույն օրենքի մեջ նույն անվանումով փոփոխություն է մտցվում, սակայն դա վերաբերում է մեր ժողովրդի թոշակներին: Ոչ թե թոշակներն ավելացվում են, այլ օրենսդրական կարգավորում է արվում:  Արտառոց բան չկա, սովորական փոփոխություն է»,-ասաց նա:

Սեյրան Հայրապետյանն աննպատակահարմար համարեց պատգամավորների աշխատավարձի բարձրացման հարցի քննարկումն այս պահին. «Ըստ իս առաջին հերթին պետք է վարձատրության բարձրացում ունենան մեր սահմանը պահողները, մանկավարժները, նաև սովորական քաղաքացիները: Մենք այդ քաղաքականությունն ենք փորձում առաջ տանել ու դեռ շատ անելիքներ ունենք:

Պատերազմից հետո ունենք ստեղծված ծանր վիճակ, կառավարության ու Ազգային ժողովի գործունեությունը միտված է այդ հարցերի լուծմանը, թե  բնակարանային, թե սոցիալական, թե նաև արժանապատիվ աշխատանքի հարցերի լուծմանը: Իրականում շատ խնդիրներ ունենք»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում