Քաղաքագետ Սուրեն Զոլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հայաստանյան ներքաղաքական ամենակարևոր զարգացմանը՝ ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը։ «Կողմերը չունեն բանակցության առարկա։ Մինչդեռ բազում խնդիրներ կան Հայաստանում, որ կարող էին լինել բանակցությունների առարկա»,- ասում է Սուրեն Զոլյանը։
Եթե խոսքը միայն արտահերթ ընտրություններ պահանջելու և այդ պահանջը մերժելու մասին է, ապա,ըստ Զոլյանի, հանդիպումները պետք է տևեին մի քանի րոպե, այլ ոչ թե մի քանի ժամ։ «Երկխոսությունը պետք է որ 5-8 րոպե տևեր, մնացածը դառնումէ իմիտացիոն պրոցես և հռետորաբանական վարժանքներ է հիշեցնում»,- ասում է Սուրեն Զոլյանը։










































