Tuesday, 19 03 2024
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК

Երևանը պետք է հստակեցնի՝ Արցախի ի՞նչ կարգավիճակ է պատկերացնում․ ամենադրախտային պայմաններում Ադրբեջանի կազմում լինելը մեզ համար մահ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

Պարոն Բալայան, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է Ադրբեջանի 5 կետանոց առաջարկներին Հայաստանի 6 կետանոց պատասխանը։Այստեղ երրորդ կետում նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման անհրաժեշտությունը։ Ինչքանո՞վ է սա փարատում Արցախում առկա մտահոգությունները, որ Երևանն այդ հարցից հրաժարվել է։

-Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստորեն ասում են, որ հին առաջարկներին զուգահեռ պետք է Արցախի վերջնական կարգավիճակը ճշգրտվի։ Այստեղից են գալիս Ադրբեջանի արտգործնախարարի պնդումներն առ այն, որ Հայաստանը  մերժել է  ու չի ընդունել իրենց պահանջները։ Նորից եմ կրկնում՝ իրենք  տարածքային ամբողջականություն ասելով հասկանում են Արցախի Հանրապետությունն  իրենց կազմում։ Ամբողջ խնդիրը հենց սա է։

Կարծում եք սրանով փակուղայի՞ն իրավիճակ է ստեղծվում, թե՞ միջանկյալ լուծում է հնարավոր։

-Ադրբեջանի ցանկությունները մաքսիմալիստական են։ Իրենք առիթից օգտվում են, որ պատերազմի ժամանակ հաջողություններ են ունեցել ու հիմա փորձում են Հայաստանի Հանրապետության վզին փաթաթել մի բան, որի արդյունքում ինքը  նոր տարածքներ ձեռք կբերի։Իրենք ուզում են օրինականացնել  վերջին գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ձեռք բերածը Սյունիքի հատվածում։ Դրան գումարած էլ ուզում են վերջնականապես փակել արցախյան հիմնահարցը։Ադրբեջանի նպատակը սա է և ես չեմ կարծում, որ  որևէ մեկի կողմից՝ սովորական քաղաքացուց սկսած մինչև ամենաբարձր պաշտոնյա, դա ընդունելի կլինի։։

Հիմա, երբ հայկական կողմը մի կետով Արցախի կարգավիճակի ճշգրտում է պահանջում, Ստեփանակերտում այդ կարգավիճակի վերաբերյալ ի՞նչ պատկերացումներ կան։ Արդյոք դա այն կարգավիճակն է լինելու, որն Արցախի համար ընդունելի կլինի։

-Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց, որ  բացի այդ հինգ կետերից, ակնկալում է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի։ Պարզապես ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ վարչապետի հայտնի ելույթն ամեն ինչ իրար խառնեց։ Նշաձողի իջեցման հարցը ջրի երես դուրս եկավ ու այստեղ ինչ-որ բաներ խառնվեցին իրար։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում նշաձողի իջեցում․․ դրա շուրջ  տարբեր մեկնաբանություններ հնչեցին։ Այդ ամենի շուրջ պետք է հստակեցում մտցվի։ Հայաստանի Հանրապետությունն իմ տեսանկյունից պետք է հստակ ձևակերպում ներկայացնի արցախյան հիմնահարցի հետ կապված ու այդ ամենը ներկայացնի թե՛ Ադրբեջանին և թե՛ միջազգային հանրությանը, որպեսզի տարընթերցումներ չլինեն։

Այսինքն՝ հստակեցնի, թե կարգավիճակի հարց  ասելով ինչ նկատի ունենք, ինչ կարգավիճակ ենք  հասկանում։

-Այո՛ այդ ամենը պետք է հստակեցվի։ Չասելով անընդհատ Ադրբեջանի մոտ անընդհատ տպավորություն ենք ստեղծում, թե արցախյան հարցը փակված է և դրա մասին խոսք լինել չի կարող։ Այդ ամենին պետք է վերջ տանք հստակեցնենք, որ կա այս խնդիրն ու ահա այս տարբերակով այն պետք է լուծում ստանա։ Վերջիվերջո միջազգային երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում ու ուժի չկիրառում․․ ոչ ոք դրանք չի բեկանել։ Իսկ Ադրբեջանն անընդհատ ասում է, որ ինքը ռազմական ճանապարհով հարցը լուծել է, իր տարածքային ամբողջականությունը  վերականգնել է։ Սակայն Ադրբեջանը «մոռանում է», որ կա ազգերի ինքնորոշման սկզբունքը։

Իսկ Երևանը կարո՞ղ է կարգավիճակի լուծման հարցում առանց Արցախի համաձայնության որոշում կայացնել։

-Իհարկե ո՛չ։ Ճիշտ է՝ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն չճանաչված երկիր է, բայց այս տարիների ընթացքում  ստեղծել ենք պետական համակարգ։ Նույն չճանաչված պետությունների հետ ստեղծել ենք որոշակի հարաբերություններ։ Դրան գումարած հայ ժողովուրդը որոշում է կայացրել ու հանրաքվեյով այդ ամենը հաստատել ՝։ Ինչպե՞ս կարող է  ՀՀ իշխանությունն այդ ամենը բեկանել։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա Գերագույն խորուրդը ունի հստակ որոշում, որ չի կարող  ստորագրել որևէ փաստաթղթի տակ, եթե այն ենթադրում է Արցախը թողնել  Ադրբեջանի կազմում։ Այդ որոշումը ՀՀ որևէ իշխանություն չի բեկանել։ Այսինքն՝ բոլոր տեսանկյուններից ՀՀ իշխանություններին թույլ չի տրվում Արցախի կարգավիճակի հարցերի շուրջ խոսել, թե այն ենթադրում է, որ Արցախը մնա  Ադրբեջանի կազմում։

Նույնիսկ անվտանգային երաշխիքների դիմա՞ց, ՀՀ ԱԽ քարտուղարը նման մի ակնարկ էր օրերս արել։

-Դա  էլ է անհասկանալի։ Ադրբեջանը կարող է ասել, որ ինքն անվտագության հարցերը լուծում է, մի բան էլ ավելի՝ անվճար գազ ու էլեկտրոէներգիա ոսկի կտամ։Բայց խնդիրն այն է, որ նույնիսկ ամենադրախտային կյանքի պայմաններում մենք ինչպե՞ս փակենք  մեր երեսուն տարիների պատմությունը։ Եղել է պայքար, մենք, հազարավոր կորուստներ ենք ունեցել, բայց  միջազգային իրավունքի ու տվյալ ժամանակաշրջանում ԽՍՀՄ օրենքների շրջանակներում մեր անկախությունն ենք ձեռք բերել, հիմա հրաժարվե՞նք դրանից։ Դա պարազապես մահ կլինի, ուրիշ ոչինչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում