
Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման առանցքային խնդիրներից մեկը կոմունիկացիաների ապաշրջափակումն է։ Այս մասին հայտարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման գնահատականներ են տրվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների կողմից մայիսի 12-ին Դուշանբեում իրենց ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրն առանցքայիններից մեկն ենք համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում համագործակցության ներդաշնակեցման համատեքստում։
Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները կանոնավոր կերպով շփվում են լուծումների մշակման համար, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար»,- ասել է Զախարովան: