Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

10 պատգամավորներ ամռանը կարող են զրկվել մանդատից. Ինչ ընթացակարգ է նախատեսված

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից շատերին սպառնում է մանդատից զրկվելու վտանգը այս նստաշրջանի ավարտից, այսինքն՝ հուլիսի 17-ից հետո: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն հայտարարել է, որ ինքն այդ հարցում խիստ է տրամադրված, մտադիր է ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը դնել խորհրդի նիստի քննարկմանը և գործընթաց սկսել:

Այսպիսով՝ ներկայացնում ենք ցանկը սույն թվականի մայիսի 11-ի դրությամբ տեղի ունեցած 193 քվեարկությունների արդյունքներով:

Արմեն Չարչյան՝ 153 բացակա՝ 34 հարգելի («Հայաստան» խմբակցություն)

Գեղամ Մանուկյան՝ 129 բացակա՝ 1 հարգելի («Հայաստան» խմբակցություն)

Արթուր Վանեցյան՝ 115 բացակա՝ 0 հարգելի, («Պատիվ ունեմ» խմբակցություն)

Անդրանիկ Թևանյան՝ 105 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)

Ասպրամ Կրպեյան՝ 103 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)

Արմեն Ռուստամյան՝ 102 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)

Իշխան Սաղաթելյան՝ 101 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)

Լիլիթ Գալստյան՝ 99 բացակա՝ 1 հարգելի, («Հայաստան» խմբակցություն)

Արթուր Ղազինյան՝ 99 բացակա՝ 1 հարգելի («Հայաստան» խմբակցություն)

Վահե Հակոբյան՝ 98 բացակա՝ 1 հարգելի («Հայաստան» խմբակցություն)

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ խորհրդարանական աշխատանքներն, ըստ էության, պարալիզացված են ընդդիմադիր գործընկերների համար: Հարցին, թե որքանով է հարգելի կամ անհարգելի ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը հանձնաժողովի նիստում, Վարդանյանը պատասխանել է․ որ ինքը չի որոշելու ԱԺ պատգամավորների բացակայության հարգելի կամ ոչ հարգելի լինելը: Ինքը այդ մասին տեղեկություն եմ ուղարկում ԱԺ նախագահին, և ԱԺ նախագահը, որպես ԱԺ բնականոն գործունեությունն ապահովող պաշտոնատար անձ, համապատասխան որոշումներ կկայացնի դրա վերաբերյալ: ԱԺ հանձնաժողովի նիստերին մասնակցելը ԱԺ պատգամավորների պարտականությունն է։ Նրա խոսքով՝ մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու դեպքում պատգամավորը կարող է զրկվել մանդատից։

Այս առնչությամբ, սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը, անդադառնալով ՍԴ հնարավոր դիմելուն, նշեց, որ դիմումը ՍԴ մուտք անելուց հետո ՍԴ-ն պետք է որոշում կայացնի դիմումը մուտքագրվելու օրվանից ոչ ուշ քան 30 օր հետո։

Յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո բացակայությունների հարցը քննարկման առարկա է դառնում Ազգային ժողովի խորհրդում: Եթե ԱԺ խորհուրդը քվեարկում է համապատասխան դիմումով ՍԴ դիմելու համար, դիմումն ուղարկվում է ՍԴ՝ որոշելու համար կարգազանց պատգամավորներին մանդատից զրկելու հարցը: ՍԴ-ն սահմանված ժամկետում որոշում է ընդունում՝ բավարարել դիմումը կամ ոչ: Եթե ԱԺ խորհուրդն ի սկզբանե դեմ է քվեարկում ՍԴ դիմելու հարցի վերաբերյալ, պատգմավորների թվի 1/5-ը սեփական նախաձեռնությամբ ևս կարող է դիմել ՍԴ: Այսինքն այս հարցում վերջնական ատյանը ՍԴ-ն է, որն իրավասու է որոշում կայացնել յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ: Ամեն մի պատգամավորի վերաբերյալ առանձին որոշում է ընդունվում»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ընթացքում պատգամավորները, ասենք, բժշկի թուղթ ներկայացնեն և բացակայությունները հարգելի համարվեն, Արտաշես Խալաթյանը պատասխանեց. «Օրենքը թույլ է տալիս յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում մեկ անգամ որպես բոյկոտ չներկայանալ քառօրյային: Որքան գիտեմ և «Հայաստան», և «Պատիվ ունեմ» խմբակցությունները սպառել են այդ հնարավորությունը: Այստեղ հնարավոր է ժամանակավոր անաշխատունակության հիմքով, այսինքն բժշկի թղթով բացակայությունները հարգելի համարվի, կամ արտառոց ինչ-որ անձնական պատճառով, որը պետք է հիմնավորվի համապատասխան փաստաթղթերով: Եթե չի հիմնավորվում, բնականաբար, անհարգելի է համարվում բացակայությունը: Այս ամենը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր նստաշրջանի ավարտին, որովհետև Սահմանադրությունն ասում է, որ մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից ավելին բացակայելու պարագայում նոր կարող է պատգամավորի մանդատի դադարեցման հարց բարձրացվել: Իսկ նստաշրջանն ավարտվում է հունիսին»:

Արտաշես Խալաթյանը տեղեկացրեց, որ եթե այս գործընթացի արդյունքում պատգամավորը զրկվում է մանդատից, իր մանդատը բաժին է հասնում տվյալ քաղաքական ուժի ընտրական ցուցակի հաջորդ համարին, եթե վերջինս ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում