Wikileaks կայքը հրապարակել է ամերիկյան դիվանագիտական նամակագրության հերթական չափաբաժինը: Նամակներից մեկից պարզ է դառնում, որ ամերիկյան դեսպանատան աշխատակիցները հայաստանցի պաշտոնայների հետ քննարկել են Հայաստանում Մելաթ բանկի գործունեությունը և այնտեղ իրականացվող գործարքները:
Մասնավորապես, հանդիպում է եղել Իրանի և Աֆղանստանի հարցերով ՀՀ ԱԳՆ խորհրդական Գառնիկ Բադալյանի հետ: Ամերիկացի դիվանագետը խնդրել է ՀՀ ԱԳՆ-ին՝ խորհուրդ տալ ՀՀ կենտրոնական բանկին՝ լրացուցիչ ֆինանսական մոնիտորինգ իրականացնել Երևանում գործող Մելաթ բանկի ֆինանսական գործարքների նկատմամբ:










































