Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտարարության ֆոնին առանցքային է դարձել նաև Շվեդիայի անդամակցության հարցը դաշինքին։ Շվեդիային անվտանգության երաշխիքներ կպահանջվեն ՆԱՏՕ-ի որոշ երկրներից, եթե նա որոշի միանալ դաշինքին։ Այդ մասին հայտնել է հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Շվեդիայի ԱԳՆ-ի աղբյուրները։