«Ալիկ Սարգսյանի ղեկավարած հիմնարկությունը, որ, չգիտես ինչու, ոստիկանություն են կոչում, երեկ ի վերջո քրեական գործ է հարուցել «Հարսնաքարում» հնչած կրակոցների առիթով։ Զավեշտալի է, բայց փաստ. տասն օր առաջ ՝ օգոստոսի 15-ին, «Հարսնաքար» համալիրում երկու հոգի հրազենային վնասվածք էր ստացել , բայց ոստիկանությունը երկար-բարակ մտածում էր՝ քրեական գործ հարուցի՞, թե՞ ոչ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Բայց քրեական գործը հարուցվել է, ուշադիր եղեք, ՀՀ ՔՕ 120 հոդվածի երկրորդ մասով։ Եկեք տեսնենք, թե ինչ է գրված այդ հոդվածում։ Վերնագիրը. «Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», երկրորդ մասի ձևակերպումը՝ «Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։
Հասկանալի է, չէ՞. քրգործի հոդվածն իսկ կանխորոշում է տեղի ունեցածի սցենարը. ինչ-որ մարդիկ ատրճանակի հետ խաղում էին ու մեկ էլ՝ զըմփ, պատահաբար կրակեցին և անզգույշ վնասվածք հասցրին երկու հոգու։ Մինչդեռ Երևանում պտտվող լուրերի համաձայն՝ Սաշիկի տղեն մարդ է ցած նետել բալկոնից, կռիվ է եղել, ռազբորկա, մարդիկ կրակել են իրար վրա, հարսանիք է հարամ եղել։ Եվ այս ամենը՝ Նեմեցի օբյեկտում։
Անունների թվարկումն իսկ վկայում է, որ եթե Ալիկ Սարգսյանի պագոններից մի քսան հատ աստղ էլ կախեն, նա չի կարող այս գործը այնպիսի ձևով քննել, որ քննությունը վստահելի լինի հանրության համար։








































