Դատախազությունը բավարարել է վարչապետին հարցաքննելու միջնորդությունը։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների փաստաբան Վահան Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ դատախազն իրենց միջնորդության հիման վրա ցուցում է տվել նախաքննական մարմին՝ քրեական գործով հարցաքննել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Իսկ թե երբ կլինի հարցաքննությունը, պարզ չէ, քանի որ քննիչն ինքն է որոշում գործողությունների հերթականությունը։ Դատախազի կողմից տուժողի իրավահաջորդ է ճանաչվել 27 անձ, ևս 15-ի վերաբերյալ մենք ենք միջնորդություն ներկայացրել»,- ասել է փաստաբանը։
Նշենք, որ այսօր զոհվածների ծնողները հավաքվել էին դատախազության մոտ։