«Հայաստան» դաշինքի անդամ, դաշնակցական Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց մեկ ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը՝ կալանավորելով Վարդանյանին մեկ ամիս ժամկետով։