Փողոցում բախվում են ժողովրդավարությունն ու ավտորիտարիզմը. սա նման է Հիտլերի գարեջրի պուտչին. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտաշես Խալաթյանը:
Խալաթյանը նշեց, որ այս շարժումը չունի հանրային վստահություն վայելող առաջնորդություն. «Այսօր ընդդիմությունն ունի դեմքը փրկելու, դաշտում չմարգինանալու խնդիր»:
Մեր բանախոսը կարծում է, որ դիմադրության շարժման պատճառով ընդդիմությունը որևէ քաղաքական դիվիդենտ չի շահում. «Ընդդիմությունը իր գահավիժումը կանգնեցնելու հուսահատ փորձեր է անում: Ընդդիմությունը զբաղված է ոչ թե Արցախն ու Հայաստանը փրկելով, այլ քաղաքապետարանի ընտրություններով»:
Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի հետ կապված վերջին զարգացումներին, Խալաթյանը նկատեց` մեր թալանչիները մտել են միջազգային ասպարեզ. նման տխրահռչակ կերպարներ եղել են Աֆրիկայում. «Ընդդիմության գույքային և անձնական անվտանգությունը դառնում է անպաշտպան»: