Թուրքական պետական TRT Haber լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։
Ըստ աղբյուրի՝ Վաշինգտոնում Թուրքիայի ԱԳ նախարարին կընդունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը. «Կողմերը քննարկելու են թուրք-ամերիկյան ռազմավարական մեխանիզմի շրջանակում երկկողմ համագործակցության զարգացմանը հեռանկարները»։