Համացանցում տեսանյութ է տարածվել, ուր երևում է թե Գյումրիում ինչպես են «Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցները ծեծել տարեց մարդկանց: Civic.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ասաց.
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 258֊րդ հոդվածի 4֊րդ մասի հատկանիշներով։ Կատարվում են ակտիվ գործողություններ, միջադեպի բոլոր մասնակիցներին նույնականացնելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու համար»։
Նշենք, որ Քրօրենսգրքի սույն հոդվածով սպառնում է 4-ից 7 տարի ազատազրկում: