Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ մեր ներքին զարգացումները ցույց են տալիս, որ հասարակության մեջ փոփոխությունների պահանջ չի ձևավորվել․ «Այս ցույցերը ներքին քաղաքական օրակարգ չունեն․ դրսից աջակցություն են սպասում: Մեր ներքին զարգացումները որպես խաղադրույք օգտագործվում է: Այս շարժումը դրսից հրահրված չէ, ավելի շատ դրսից աջակցություն ստանալու հույս է փայփայվում»:
Նավասարդյանի խոսքով՝ մենք պարզ չենք՝ ինչ ենք մեզանից ներկայացնում, դրանով հանդերձ դառնում ենք անհետաքրքիր․ «Դրսում անորոշություն է՝ այսօրվա Հայաստանը ինչ է, մենք ներսում ևս պարզ չենք: Գիտակցումը կա, որ անհրաժեշտ է տարբեր ուղղություններով ակտիվություն ցուցաբերել, բայց այն եղավ մեծ գնով»:











































