Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ Բրազիլիայի Հայոց թեմում անցկացվել է ՀԵՀԵՄ թեմական ֆորումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ և Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով ընթանում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։

Մայիսի 6-ին Սան Պաուլոյում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը, որին մասնակցում էին Բրազիլիայի Հայոց թեմի երիտասարդները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Ընթերցեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ ուղղված համաժողովի մասնակիցներին։ Ցուցադրվեցին ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի տեսաուղերձները՝ հասցեագրված Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդին և երիտասարդներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Բրազիլիայի Հայ Եկեղեցու Թեմական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջիկյանը՝ շնորհակալութունհայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին՝ իր այս տնօրինության և երիտասարդական քրիստոնեական առաքելությանն այդքան կարևորւոթյուն տալու համար, ինչպես նաև՝ Հայր Թովմային՝ ֆորումը կազմակերպելու համար։

ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչը հանդես եկավ«ՀԵՀԵՄ–ն այսօր» թեմայով բանախոսությամբ, անդրադարձավ ՀԵՀԵՄ-ի առաքելությանը, ռազմավարական նպատակներին, տարածաշրջանային կառուցվածքին, հոգևոր–երիտասարդական ծրագրերին։

«World Café» ֆասիլիտացիոն մեթոդով մեկնարկեցին աշխատարանները․ երիտասարդները համապատասխան հարցաշարի և քննարկման միջոցով վերհանեցին իրենց համայնքում առկա խնդիրները և իրենք էլ առաջարկեցին դրանց լուծման ուղիները։ Բոլոր արձանագրությունները կմշակվեն և կներառվեն ՀԵՀԵՄ երիտասարդական ուղեցույցի մեջ։

Ֆորումն ավարտվեց տեղի Հայկական ակումբում ավելի ընդլայնված կազմով երիտասարդների հետ հանդիպումով։

Տեղում ընտրվեցին Բրազիլիայի Հայոց թեմի համար ՀԵՀԵՄ երիտասարդական խորհուրդ՝ բաղկացած 7երիտասարդներից, և 3– հոգանոց վերստուգիչ հանձնախումբ, որոնց հետ Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդն ու ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչն առանձնազրույցներ ունեցան և քննարկեցին թեմի երիտասարդական կյանքի ակտիվացմանն ուղղված հարցեր։

Ֆորումի մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և Մայր Աթոռում օրհնված հայկական խաչեր և սրբապատկերներ։

Մայիսի 8-ին Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ Թովմա վարդապետ Խաչատրյանի:

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբև ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ, 2022 թվականին Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ)տարածաշրջանային և թեմական ֆորումներ է անցկացնում Հայաստանում և արտերկրում։ Արդեն իսկ կայացել են ՀԵՀԵՄ Ռուսաստանի և ԱՊՀ-ի (Կիսլովոդսկ), ՀԵՀԵՄ Եվրոպայի (Բրյուսել, Պրահա), ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (Կահիրե) տարածաշրջանային ֆորումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում