Tuesday, 23 06 2026
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

Զանգեզուրի կոմբինատի 15 տոկոսը նվիրելուց հետո այդ նույն բաժնետերը արդեն մի քանի հանքի տեր է դարձել. դա կոռուպցիա չի՞

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադարձել է կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր դառնալու հետ կապված խոսակցություններին։

Նա նշել է, որ ոմանք դա կասկածելի, կոռուպցիոն գործարք են համարում. «Սա շատ զարմանալի է: Եթե որևէ իշխանավոր, կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով այդ սեփականության տերը դառնար, ոչ մեկը չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու՝ կասկածելի է թվում։ Ի՞նչն է կասկածելի. ներդրողը, ով ձեռք է բերել հին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն անել, և Հայաստանի Հանրապետությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է»,- ասել է Փաշինյանը։

Այս առնչությամբ, իրավական, բնապահպան Նազելի Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Բա ինձ ինչի՞ չեն նվիրատվություն անում, կամ ինչու է գրված, որ կառավարության աշխատակազմը պետք է կառավարի, դա կառավարության աշխատակազմի գործառո՞ւյթն է: Հիմա էլ ինչ-որ նոր մարմին են ստեղծել, որը կառավարում է: Այդ գործարքը շարունակում է մութ մնալ: Ես բարձրագույն շահառուների խորհրդի անդամ եմ՝ հանրային սեկտորից ընտրված: Ու բոլոր իրական շահառուները, պայմանագրերը պետք է թափանցիկ լինեն: Դա հանքարդյունաբերության մեջ թափանցիկության միջազգային գործընթաց է, որին մենք կողմ ենք դարձել:

Հիմա կոմբինատի ամենակարևոր պայմանագիրը, որով ընկերության բավականին մեծ մասը՝ 15 տոկոսը, ուր է գնացել, ինչ գործարք է եղել, ինչ պարտավորություն է իր վրա վերցրել պետությունը, անհայտ է: Կարող է այդ նվիրատվությունն արել է, փոխարենը ինչքան պարտք ու պահանջ, գողացած բան կա, մեր բյուջեի վրա ընկնի: Մեզ պե՞տք է նման նվեր: Նիկոլ Փաշինյանն ինքն էլ էր ասում, որ մենք ենք տերը էս երկրի: Դե եթե ես եմ տերը, ես պետք է իմանամ՝ այդ ժառանգությունը կամ այդ նվիրատվությունը, որ մեզ տվել են, ի՞նչ պարտավորություներ են հետը եկել: Մարդը եթե ժառանգություն է ընդունում ու տեսնում է, որ այդ մարդը մեծ պարտքեր ունի, այդ ժառանգությունը չի ընդունում: Կարող է մեր ժողովուրդն այդ նվերը չուզենար: Դրանից հետո 15 մլրդ նախկին տնօրենը բերում մուծում է բյուջե: Սա ի՞նչ է նշանակում, այսինքն գողություն է եղել այդ բյուջեից: Այսինքն արդեն կրիմինալ կա. իսկ գուցե ոչ թե 15 այլ 115 մլրդ պետք է բերեր մուծեր: Ինչո՞ւ չեն ասում՝ ինչի համար է բերել, մուծել: Ինձ մոտ լիքը հարցեր կան և դրանք բացահայտված չեն: Եթե վարչապետին թվում է, որ կառավարության նիստին ասեց ու անցավ, այդպես չի»:

Նազելի Վարդանյանի խոսքով, եթե նման դեպքերում այն էլ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը ինչ-որ բաներ թաքցնում է, արդեն կասկածի տեղիք է տալիս. «Գուցե ոչ մի բան էլ չկա, բայց անկախ քեզնից կասկած է առաջանում, թե ինչ կա, որ էդպես թաքցնում են: Հիմա, որ նայում ես, կարծես լավ բան է եղել, կարող են ասել՝ վա՞տ է, որ պետությանը նվիրել են, պետությունը մաս ունի: Այո, բայց եթե իրենք այնտեղ այնքան են թալանել, գողացել, չգիտեմ ինչ միջազգային պարտավորություններ ունեն ու այդ ամբողջը վաղը մեզ վրա է ընկնելու, դա շատ վատ է: Մենք պետք է իմանանք՝ ինչ նվեր ենք ստանում: Ասում են՝ ձրի պանիրը միայն թակարդում է լինում»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ներդրողը, որ ձեռք է բերել հին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է Հայաստանին նվիրատվություն անել, բնապահպան ասաց. «Իսկ ինչո՞ւ է որոշել նվիրատվություն անել, իսկ որ այդ նույն բաժնետերը Ամուլսար է առնում, նույն բաժնետերն արդեն երկու հանք առել է, դա կոռուպցիա չի՞: Այսինքն նվեր է տալիս, որ արտոնյալ պայմաններ ունենա՞: Այդ նվերից հետո ինքն արդեն մի քանի հանքի տեր է դարձել:
Այսինքն եթե նվերից հետո պարզ է դառնում, որ այդտեղ կրիմինալ կա, որի արդյունքում բերում 15 մլրդ գումար են մուծում ու ոչ ոք չի պատժվում: Մենք ունենք տեսչական մարմնի ակտը, որն այդպես էլ չհրապարակվեց, չթողեցին ստորագրի տեսչական մարմնի պետը, միանգամից գործից ազատեցին: 44 օր ստուգելուց հետո չթողեցին՝ էդ մարդը ստորագրի ակտը: ՍՈւ դա այն ժամանակ, երբ վարչապետը Դավոսում էր և իրավունք չուներ հրաման ստորագրելու:

Այս ամենը հարցեր է առաջացնում: Թե՞ իրենց թվում է, որ ինչ-որ բան ասացին ու անցավ, գնա՞ց: Չի անցնելու: Բոլոր մարդիկ էլ հաց են ուտում, խոտ չեն ուտում ու բոլորն էլ հասկանում են, որ այստեղ մի բան էն չի: Եթե դուք գտնում եք, որ ամեն ինչ նորմալ է, ներկայացրեք, մենք էլ տեսնենք, ծափ տնք, ասենք՝ կեցցե մեր կառավարությունը, շատ լավ բան է արել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում