Հայ-ամերիկյան օրակարգում դրվել է բովանդակություն, նախաձեռնողը ԱՄՆ-ն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Փորձագետի խոսքով՝ ակնհայտ է՝ Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտաքին քաղաքականությունը․ «Այն ոլորտը, որ Հայաստանը ընտրել է միջուկային էներգետիկայի մասով շատ կարևոր է և մրցակցության հոտ է գալիս: ԱՄՆ-ն փորձում է մտնել մի ուղղություն, որտեղ մեծ դեր է ունեցել Ռուսաստանը: Հայ-ամերիկյան հարաբերություններում Հայաստանի մանևրելը բարդ կլինի»: