Այսօր տոնավաճառներում և խանութներում վաճառողներից և ծնողներից հետաքրքրվեցինք, թե որքան գումար է պահանջվում 1 աշակերտին դպրոց ճանապարհելու համար:
Ծնողները նշում էին 35-100 հազար դրամի սահմանը: Իսկ գրախանութի աշխատակիցները, թեև չհամաձայնեցին նկարահանվել, սակայն փոխանցեցին, որ 1 աշակերտին գրենական պիտույքներով ապահովելու համար 20 հազար դրամից ոչ պակաս գումար է պահանջվում:
Վաճառողներն էլ իրենց հերթին դժգոհում էին գնողունակության նվազումից՝ պատճառաբանելով, որ թե՛ մարդիկ են քչացել, թե՛ նրանց հնարավորություններն են ավելի սուղ դարձել, իսկ հարկայինի գները կրկնակի բարձրացել են:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:







































