Լիբիայի ապստամբներին հաջողվել է քադաֆիական զորքերին հետ մղել երկրի նավթային խոշորագույն Ռաս-Լանուֆ քաղաքից: Ըստ ապստամբների Քադաֆիի զորքերը ներկայումս նահանջում են դեպի Սիրտ: Այժմ Լիբիայի ապստամբների քաղաքական մարմինը` Ազգային անցումային խորհուրդը, իր տրամադրության տակ ունի ոչ միայն Լիբիայի նավթի վաճառքից ստացվող գումարները, այլ նաև Լիբիայի նախկին կառավարության սառեցված հաշիվներից օգտվելու հնարավորություն:
Ինչպես տեղեկացրել էինք նախկինում, Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հայտարարել է, որ կվճարի 2 միլիոն լիբիական դինար /1.6 միլիոն դոլար/ նրան, ով կգտնի Քադաֆիին` կենդանի, թե սպանված: Ինչպես հայտնում է BBC-ն, Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդ ալ-Ջալիլը հայտարարել է, որ նման գումար Քադաֆիին հայտնաբերելու համար առաջարկել է Բենղազիից մի գործարար, ով չի ցանկացել հայտնել իր անունը:
Reuters-ը հայտնում է, որ Լիբիայի ապստամբների ղեկավարությունը ներում կշնորհի Քադաֆիի այն կողմնակիցներին, ովքեր կամ կսպանեն, կամ կենդանի կհանձնեն նրան Լիբիայի նոր իշխանություններին:









































