Saturday, 27 06 2026
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»

Հայ Դատի արածը թշնամական գործողություն է մեր պետության հանդեպ․ նրանք աշխատում են Հայաստանի դեմ

Այն, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության հայաստանյան կարկառուն ներկայացուցիչներն այս օրերին Երևանի փողոցներում պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ կարելի է նորմալ դիտարկել ներքաղաքական պայքարի կոնտեքստում։ Բայց երբ հայաստանյան դաշնակցականներին միանում են սփյուռքի կառույցներն ու վարկաբեկում երկիրը՝ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ում դեսպան Լիլիթ Մակունցի նշանակումից ի վեր՝ տեղի դաշնակցական երիիտասարդները բազմաթիվ  բողոքի ցույցեր են արել և այսօր էլ շարունակում են խոչընդոտել վերջինիս աշխատանքը։ Սրան գումարվեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն, որն ակնհայտորեն տեղի կառույցների «սրտով չէր»։ Իսկ այն ինչ հաջորդերց վերջիններիս զայրույթին՝ էլ ավելի սարսափելի է։

Եվ այսպես տեղի Հայ Դատի գրասենյակը՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն-Միրզոյան հանդիպման արված Պետդեպի դրական նոտայով թվիեթերյան գրառմանը՝  պատասխան գրառումն է արել՝ մասնավորապես նշելով, թե Հայաստանի ներքաղաքական կյանքում ֆավորիտներ առաձբացնբելը ժողովրդավարական արժեք չէ։

Իսկ Պետդեպի թվիթերյան գրառման մեջ նշված էր, որ Պետքարտուղարը պարտավորվել է ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ համահունչ  ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և շարունակել համագործակցությունը Հայաստանի  բարեփոխումների օրակարգում։

Այսինքն, եթե Պետդեպում հանդիպման և առհասարակ Հայաստանի վերաբերյալ դրական կարծիք կա՝ դա Դաշնակցությանը դուր չի գալիս։  Փաստորեն հայրենիքի փրկության մասին հայտարարող Դաշնակցությանը հետարքրում է ոչ թե Հայաստանի շահերը, այլ միայն իրենց նեղ անձնականը և եթե պաշտոնական մակարդակով հնարավոր է  դրական որևէ ազդակ ստանալ, դա արժանանում է ոչ թե Թուրքիայի ու Ադրբեջանի, այլ ոչ ավել ոչ պակաս՝ տեղի Հայ Դատի գրասենյակի դժգոհությանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ դա թշնամական գործողություն է Հայաստանի Հանրապետության դեմ․ «Իրենց նման բան են թույլ  տալիս մի խումբ ԱՄՆ քաղաքացիներ՝ ունենալով հայաստանյան ներքաղաքական հստակ շահագրգռվածություններ։ Ընդ որում՝ նախապատվություն են տալիս մի քաղաքական խմբի, որը կողմնակից է Հայաստանի Հանրապետության լիկվիդացմանը՝ հօգուտ Ռուսաստանի Դաշնության։ Իմ կարծիքով, հայաստանյան իրենց գործընկերների հետ համագործակցությամբ, այդ մարդկանցով պետք է զբաղվեն Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները, հակահետախուզությունը։ Ո՞վ են սրանք, ինչո՞վ են զբաղված։ Միացյալ Նահանգների ու Հայաստանի Հանրապետության համատեղ շահերից բխող գործընթացին այդ խոչընդոտները ի՞նչ աֆիլիացիաներ ունեն ժողովրդավարության, Հայաստանի Հանրապետության ու Միացյալ Նահանգների թշնամիների հետ։ Դրանք նույն թշնամիներն են»։

Ըստ Մեհրաբյանի՝ այդ հարցը պետք է բարձրացնի նախևառաջ  հայկական կողմը․ «Քաղաքական ուժ, որն առերևույթ կասկածելի հարաբերությունների մեջ է օրենքի հետ՝ չի կարող անբռնազբոս խոչընդոտել ՀՀ դեսպանի գործունեությանը կամ Միացյալ Նահանգների կառավարության կողմից  ֆինանսավորվող լրատվամիջոցների գործունեությանը։ Այսինքն՝ այստեղ կան խնդիրներ, որոնք այլևս քրեաիրավական դաշտում են»։

Իրենց լոբբիստներ հռչակած մարդկանց, մեր զրուցակցի խոսքերով, հետաքրքրում է ոչ թե Հայաստանի շահը, այլ իրենց նեղ անձնականը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Հայ Դատն այսօր Հայաստանի դեմ է աշխատում․ «Հայաստանի ազգային անվտանգության զարգացման, առաջընթացի նաև ժողովրդավարական արժեքներով ապրող քաղաքակիրթ մարդկության հետ լիենլու գրավականներից մեկը Միացյալ Նահագնների հետ սերտ համագործակցությունն է։Այդ լույսի տակ էլ չափազանց բարձր եմ գնահատում Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն ու Բլինքնեի հետ հանդիպման բովանդակությունը»։

Ըստ Շիրինյանի՝ Հայաստանն ու ժողովրդի շահերը ներկայացնող որևէ կառույց չի կարող այլ տեսակետ ունենալ․ «Եթե կան այդպիսիները, ապա դրանք գողապետության, չեկիստախառն սեգմենտը ներկայացնող ուժեր են, որոնք Հայաստանի ազգային, պետական շահերի հետ որևէ առնչություն չունեն»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում