Ճապոնիայի կառավարությունը բողոք Է հայտնել ԿԺԴՀ-ի իշխանություններին մայիսի 4-ին իրականացված բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Մակոտո Օնիկին: «ԿԺԴՀ-ն մեկ բալիստիկ հրթիռի արձակում Է իրականացել:
Դրա թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է շուրջ 800 կիլոմետր, այն թռել Է մոտավորապես 500 կիլոմետր՝ ընկնելով, ենթադրաբար, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս,- ասել Է Օնիկին:- Այդ առանչությամբ մենք բողոք ենք հայտնել ԿԺԴՀ-ին Պեկինի դեսպանության գծով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: