Wednesday, 01 07 2026
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են

Անկախ դիվանագիտական հարաբերություններ չունենալու հանգամանքից՝ ցանկալի կլիներ շնորհավորել նաև Սաուդյան Արաբիային

Կառավարությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էյդ ալ Ֆիտր տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների ղեկավարների: Շնորհավորական ուղերձներ են հղվել Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Կատարի պետության, Թունիսի, Սիրիայի, Հորդանանի Հաշիմինյան թագավորության, Իրաքի, Քուվեյթի առաջնորդներին: Էյդ ալ Ֆիտր տոնը կապված է մահմեդականների սրբազան ամսվա՝ Ռամադանի ավարտի հետ:

Հայաստանի վարչապետը, սակայն,չի շնորհավորել Սաուդյան Արաբիայի առաջնորդներին: Այդ երկրի հետ Հայաստանը  չունի դիվանագիտական հարաբերություններ։

Արաբագետ Հայկ Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Էյդ ալ Ֆիտրը մեծ և կարևոր տոն է իսլամում և առհասարակ մուսուլմանների հանար և ըդնունված է այդ տոնի կապակցությամբ շնորհավորել գործընկեր  ու բարեկամ երկրների առաջնորդներին, մուսուլմաններին։ Ըստ մեր զրուցակցի՝ հավանաբար Հայաստանի շնորհավորանքն էլ այդ կոնտեքստում է։

Քոչարյանը նշեց, որ ծանոթ չէ այն երկրների ցանկին, որոնց ՀՀ առաջնորդը շնորհավորել է, սակայն, եթե իսկապես Սաուդյան Արաբիային շնորհավորանք չի հղվել՝ ցանկալի կլիներ դա անել, անկախ այն հանգամանքից, որ այդ երկրների հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ․ «Հավանաբար շնորհավորանք է հղվել այն երկրներին, որոնց հետ կան դիվանագիտական հարաբարերություններ։ Ցանկալի կլիներ շնորհավորել նաև Սաուդյան Արաբիային։ Դա իսլամական տոն է ու նման քայլը Սաուդյան Արաբիան կգնահատեր»,-ընդգծեց նա։

Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք քայլեր ձեռնարկել Սաուդյան Արաբիայի հետ  դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, մեր զրուցակիցն ասաց․ «Դիվանագիտական հարաբերությունները երկխոսության ձև են, եթե սկսում եք խոսել՝ ինչ-որ փուլում դրանք ձևակերպվում են որպես դիվանագիտական հարաբերություններ։ Իհարկե ցանկացած երկխոսության արդյունքում հնարավոր է  հասնել դրան՝ եթե կա այդպիսի նպատակ։ Դա ժամանակատար գործ է և պարզապես պետք է անել։ Ոչինչ բացառել պետք չէ»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում էր ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ․ «Տարբեր հարթակներ պետք է օգտագործվեն այդ ուղղությունը զարգացնելու համար։ Բայց քանի որ բացահայտ չի նշվում առաջնահերթությունների մասին, դժվար է կանխատեսել,թե հաջորդիվ ինչ կանեն»։

Արաբագետը համարում է, որ ցանկացած երկրի հետ պետք է  խոսել, բոլոր ուղղությունները մեզ համար կարևոր են։ Եվ եթե, ըստ մեր զրուցակցի՝ դու չե խոսում, միշտ հայտնվում են երրորդ երկրներ, որոնք քո փոխարեն խոսում են»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում