Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

2021-ին ավելացել է առգրավված թմրամիջոցների քանակը. Դավթյանը վտանգավոր միտում է նկատում

Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ահագնացող ցուցանիշներ ներկայացրեց թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների ոլորտում։ Գլխավոր դատախազը նշեց, որ 2021 թվականի ընթացքում ավելացել է ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների ընդհանուր քանակը։

«Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նախորդ տարվա համեմատությամբ աճել է ապօրինի շրջանառությունից հանված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող այնպիսի թմրամիջոցների քանակը, ինչպիսիք են՝ հերոինը, կոկաինը, մեթամֆետամինը։ Եթե 2019 թվականին հայտնաբերվել և առգրավվել է 91 գրամ կոկաին, ապա 2021 թվականին մոտ 1 կգ կամ 10 անգամ ավել,եթե 2019 թվականին առգրավվել է 13 կգ հերոին, ապա հաշվետու տարում 434 կգ կամ 33 անգամ ավելի»,- ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տարիներին հատկապես մեծ ծավալներ են ստացել սոցիալական ցանցերի, համացանցային հեռահաղորդակցության համակարգերի, առավելապես «Տելեգրամ»-ի օգտագործմամբ թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքերը։

«Միայն մեկ գործով իրականացված դատավարական և օպերատիվ հետախուզական համագործակցված միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական բնույթ կրող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման դեպքեր, քրեական հետապնդում է հարուցվել և իրականացվում շուրջ 2 տասնյակ անձանց նկատմամբ, որոնցից 10-ը ներկայումս կալանավորված են, հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ, բացահայտվել է էլեկտրոնային դրամապանակներով ու տարբեր հաշիվներով շրջանառվող շուրջ մեկ միլիոն դոլար»,- նշեց Դավթյանը։

Ըստ գլխավոր դատախազի՝ մի շարք այլ քրեական գործերով ձեռք բերված տվյալները վկայում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար բացված և շահագործվող բազմաթիվ համացանցային ռեսուրսների առկայության մասին, որոնցում իրականացվում է թմրամիջոցների բացահայտ գովազդ, տեղադրված են տեղեկություններ առաջարկվող թմրամիջոցների տեսակների, չափաբաժինների և դրանց արժեքի վերաբերյալ։

« Ցավոք, այս մարտահրավերներին բախվում են բոլոր, այդ թվում՝ զարգացած և հզոր պետությունները։

Իհարկե, մեր բացահայտումների արդյունքում մոբիլիզացված ուժերով քրեական հետապնդման բոլոր մարմինները պլանավորել և ձեռնարկում են անհրաժեշտ կանխարգելման և բացահայտման միջոցներ, սակայն այդ աշխատանքները ցանկալի արդյունք չեն ապահովի, եթե չունենանք լայն հանրային ադեկվատ արձագանք, պարսավանք ու դաստիարակչական վերահսկողական լայնամասշտաբ ճակատ այս չարիքի դեմ։ Հանրային չափազանց մեծ վտանգ ներկայացնող այս չարիքի համար պարարտ հող է ստեղծում հանրային անտարբերությունն ու լոյալությունը, ինչը հղի է ցավագին հետևանքներով, հատկապես անչափահասների շրջանում, դրանց տարածվածության ռիսկերի պայմաններում»,-ընդգծեց Դավթյանը։

Գլխավոր դատախազը կոչ է անում հատկապես ուսումնական, դաստիարակչական հաստատությունների ներկայացուցիչներին, բոլոր ծնողներին և ողջ հանրությանը ամենայն զգոնությամբ և բացահայտ մերժողականությամբ ու նաև հետևողականությամբ հակազդել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, համագործակցելով իրավապահ մարմինների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում