Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ձուկը գլխից է հոտում, իսկ շենքը քանդվում է հիմքից

Գլխավոր դատախազությունն ու ԵԱՀԿ Երևանի գրասենյակը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ԵԱՀԿ-ն իրականացնելու է Հայաստանի դատախազական համակարգի բարեփոխումների արդյունքի մոնիտորինգ: Այսինքն, ԵԱՀԿ-ն փորձելու է պարզել, թե 2007 թվականից սկսված բարեփոխումները, որոնց զգալի մասն ի դեպ իրականացվել է արտաքին ֆինանսական և խորհրդատվական օժանդակությամբ, ինչ արդյունք են տվել, արդյունավետության ինչ ցուցանիշ են արձանագրել: Անկեղծ ասած, գործի այդօրինակ դրվածքը մի փոքր տարօրինակ է:

Դատախազություն այն համակարգն է, որի գործունեության արդյունքը հանրության աչքի առաջ է: Այսինքն, եթե դատախազությունը լավ է աշխատում, ապա երկրում նվազում է հանցավորությունը, երկրում նվազում են ապօրինությունները, երկրում նվազում է կոռուպցիան և կաշառակերությունը, նվազում է բիզնեսի և իշխանության սերտաճածության աստիճանը: Մինչդեռ այդ թվարկված երևույթները Հայաստանի բուն խնդիրներն են, որոնք մեր երկիրը վաղուց արդեն քայքայում են հիմքից և դառնում կամ բնակչության հուսահատության և անտարբերության, կամ երկրի և իշխանության հանդեպ խոր ատելության պատճառ, հանգեցնելով արտագաղթի մեծ ծավալների:

Այդ երևույթների առկայությունն ընդունում են նաև միջազգային կազմակերպությունները: Արտերկրից` տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ պատվիրակությունները, տարբեր պաշտոնյաները գալով Հայաստան մատնանշում են վերը թվարկված խնդիրների առկայությունն ու նույնիսկ վերջին շրջանում չեն խորշում ասել այդ ուղղությամբ Հայաստանի իշխանության ձեռնարկած քայլերի անբավարարության մասին: Հետևաբար, եթե երկրում պահպանվում է կոռուպցիայի և կաշառակերության, բիզնեսի և իշխանության սերտաճման բարձր, նույնիսկ արդեն ազգային անվտանգությանը սպառնացող աստիճանը, եթե երկրում պահանվում են օրենքից վեր կանգնած շերտերը, արտոնյալ անձինք և նրանց կլանները, եթե երկրում պահպանվում է հանցավորության բարձր մակարդակ, ուրեմն դատախազությունը վատ է աշխատում:

Դատախազության աշխատանքի արդյունքը երկրում օրինականության և իրավականության մթնոլորտն է: Եթե այդ մթնոլորտը վատն է, ուրեմն դատախազությունն աշխատում է անարդյունավետ: Ուրեմն մոնիտորինգը այստեղ ավելորդ է, ձևականություն, քարոզչական ակցիա: Դատախազությանը մոնիտորինգ անելու փոխարեն արժե մոնիտորինգ անել օրինակ Մարտի 1-ի հետ կապված գործերը: Բավական է այդ իրողությունը ենթարկել մոնիտորինգի, ու դատախազության աշխատանքի, այդ աշխատանքի արդյունավետության և որակի ամբողջ պատկերը կհայտնվի ձեր առաջ: Եթե նույնիսկ դատախազությունը մինչ այդ կամ դրանից հետո աշխատում է բարեփոխումների ոգուն և տառին համապատասխան, ինչն իհարկե այդպես չէ և չի կարող լինել, նկատի ունենալով հենց վերը թվարկված արատավոր իրողությունների համակարգային բարձր «ներկայացվածությունը», ապա նույնիսկ այդ դեպքում էլ Միայն մարտի 1-ի գործը բավական է, որ դատախազությանը տրվի անբավարար գնահատական:

Մի՞թե կարիք կա ավելորդ մեթոդաբանական հնարքներ, լրացուցիչ ուսումնասիրությունների: Մի՞թե տասնյակ, հարյուրավոր մարդկանց անհիմն մեղադրանքները և անապացույց մեղադրական եզրակացությունները բավարար չեն դատախազության աշխատանքը գնահատելու համար և առաջացել է լրացուցիչ համաձայնագրի և ուսումնասիրության` մոնիտորինգի անհրաժեշտություն: Խնդիրն այստեղ բոլորովին այլ է: ԵԱՀԿ-ն, որպես կառույց, կարիք չունի առանձին հաստատությունների, ինստիտուտների մոնիտորինգ իրականացնել: Բավական է ընդամենը անաչառ, սկզբունքային, այսպես ասած ապաքաղաքական` զուտ իրավական մոնիտորինգի ենթարկել Հայաստանի ընտրական գործընթացը, տալ դրա անաչառ եզրակացությունը, գնահատականը, խոսել այդ գործընթացում արձանագրված արատների, կեղծիքների և աղաղակող ապօրինությունների մասին: Դա է Հայաստանում մնացյալ բոլոր համակարգային արատների հիմքը, և եթե հիմքը չենք ենթարկում մոնիտորինգի, եթե հիմքը չենք ենթարկում անաչառ դիտարկման, ապա այդ հիմքի վրա կառուցված շենքի տարբեր հարկերի ուսումնասիրությունները, դիտարկումներն ու ախտորոշումները ոչ մի էական արդյունք տալ չեն կարող:

Հայաստանի գործընկեր միջազգային կառույցները թերևս պետք է հանգեն այդ այդ իրողության գիտակցմանը, որովհետև եթե խնդիրը շենքը կարգի բերելն է, շենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն է, ապա հարկերը կարգի բերելով, կահավորելով և անգամ կապիտալ նորոգման ենթարկելով անհնար է լինելու առողջացնել շենքի հիմքը: Իսկ եթե հիմքը առողջ չէ, ապա ամենալավ նորոգման ենթարկված հարկերն անգամ նորից ճաք են տալու` վաղ, թե ուշ: Դա թերևս սկզբունքային խնդիր է, որի հարցում Հայաստանի միջազգային գործընկերները ունեն վերակողմնորոշվելու կարիք: Իհարկե կա նաև հարցի մյուս կողմը: Գուցե միջազգային գործընկեր պետություններն ու կազմակերպությունները լավ էլ պատկերացնում են խնդիրները, դրանց հիմքերը, լուծումները, լավ էլ պատկերացնում են իրավիճակը, բայց գերադասում են շարժվել այնպես, ինչպես իրենք են հարմար գտնում, որովհետև վերջին հաշվով այստեղ են ոչ թե Հայաստանը ծաղկեցնելու, այլ իրենց երկրների քաղաքական շահերը առաջ մղելու համար: Դա իհարկե միանգամայն բնական իրավիճակ է:

Ի վերջո պետությունները կամ միջպետական կառույցները քաղաքական շահի կրող են` իրենց և իրենց անդամ երկրների: Բայց այդ դեպքում պետք է փաստել, որ այդ շահի այդօրինակ սպասարկումը ոչ այնքան նպաստում է Հայաստանում համակարգային խնդիրներ լուծելուն, որքան այդ խնդիրները լղոզելուն, կոսմետիկ նորոգման ենթարկելուն: Իսկ երբ այդ նորոգումը հնանա, նորոգման ազդեցությունն անցնի, իրավիճակը և պատկերը էլ ավելի ծանր են լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում