Պետական շահը անտեսվում է, քաղաքական շահի հետապնդման մեջ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔՊ ծմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` անդրադառնալով ընդդիմության իշխանության հրաժարականի պահանջին:
Բագրատյանը չի բացառում, որ հնարավոր է` ընդդիմությունը ուղղորդվում է որոշակի կենտրոններից. «Ընդդիմությունը հաստատում է` ռուսամետ ուղերձներում է գործում: Ընդդիմությունը չի մերժում միութենական պետության փաստը: Ակնհայտ է` ընդդիմության մի թևը մեր պետության ապագան տեսնում է Ռուսաստանի հետ համընթաց»: