ԱՎԾ-ից տեղեկանում ենք, որ ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների՝ 2011 թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 266,155 զբոսաշրջիկներ ՝ 2010 թ. նույն ժամանակաշրջանի 230,154 զբոսաշրջիկների դիմաց կամ աճի տեմպը կազմել է 115.6%:
Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 274,621 մարդ կամ 2010 թ. հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 118.3%:










































